Ծխախոտը «վերադարձել է» Թուրքմենստանի խանութներ
Մեկուկես ամսվա ընդմիջումից հետո Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադի պետական խանութներում վերսկսվել է ծխախոտի վաճառքը։ news.ru-ն գրում է, որ միևնույն ժամանակ ծխախոտն իրացվում է սահմանափակումներով և բարձր գներով:
Առավոտյան ժամը 6-7-ից խանութների մոտ հերթեր են՝ շուրջ 100-150 մարդ։ Վաճառքը տևում է ընդամենը 40 րոպե կամ մեկ ժամ։ Գործընթացը վերահսկում է ոստիկանությունը։
Ծխախոտ վաճառվում է ոչ բոլոր պետական խանութներում։ Աշխաբադում նման շուրջ 20 խանութ կա։ Յուրաքանչյուր մարդու միայն մեկ տուփ ծխախոտ է վաճառվում։ Եթե մի մարդ փորձի երկու անգամ հերթ կանգնել և գնել ծխախոտ, ոստիկանությունը, որը հետևում է տեսանկարահանող սարքերի միջոցով, խնդրում է նրան հեռանալ, հակառակ դեպքում տվյալ մարդուն սպառնում է պատիժ՝ «խուլիգանության համար»։
Պետական խանութներում ծխախոտի տուփն արժե 30 մանատ, իսկ մասնավոր խանութներում՝ 50-60 մանատ։ Չնայած վերահսկողությանը, պետական խանութների մոտ հաճախ են տեղի ունենում վիճաբանություններ, ծեծկռտուք։
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը