Ո՞վ է սարդ-մարդը
«Լեսթեր Սիթիի» հարձակվող Ջեյմի Վարդին թիմի այսօր կայացած մարզմանը ներկայացել է սարդ-մարդու հանդերձանքով: Ֆուտբոլիստը դուրս է ցատկել թփերի արանքից` վախեցնելով խաղընկերներին, իսկ հետո ձևացրել է, թե սարդոստայն է հյուսում: Լուսանկարները տեղադրվել է ակումբի Ինստագրամի էջում:
Հավելենք, որ Վարդին «Լեսթերում» հանդես է գալիս 2012 թ.-ից: 2015/16 թթ. մրցաշրջանում թիմի հետ միասին նվաճել է Անգլիայի չեմպիոնի կոչումը: Ընթացիկ մրցաշրջանում «Լեսթերը» 22-րդ տուրից հետո վաստակած 31 միավորով գտնվում է մրցաշարային աղյուսակի 8-րդ հորիզոնականում:
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ