2018-ին Արցախում 2204 երեխա է ծնվել
2018 թվականի ընթացքում Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության բուժհաստատություններում ծնվել է 2204 երեխա, որոնցից 1119-ը տղաներ են, 1085- ը՝ աղջիկներ:
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ընդհանուր քանակից քաղաք Ստեփանակերտում 1834 երեխա է ծնվել: Առավելագույն ծնունդներ շրջաններից գրանցվել է Մարտակերտի շրջա նում՝ 188 երեխա, այնուհետև՝ Մարտունիում՝124, Հադրութում՝ 26 , Քաշաթաղում՝ 22 և Շահումյան ում՝ 10 երեխա:
Նշվում է, որ Արցախից ՀՀ բուժհաստատություններում ծնվել են 132 արցախցի երեխա:
Արդյունքում ԱՀ-ում ընդհանուր ծնելիությունը տարվա ընթացքում կազմել է 2333 երեխա, որոնցից 1179 -ը ՝ տղաներ են, 1154-ը ՝ աղջիկներ :
Ընդհանուր ծնունդներից 20-ը զույգեր են:
«Արցախի կանայք և տղամարդիկ» զեկույցից էլ տեղեկանում ենք, որ Արցախում 2017 թվականին ծնվել է 2336 երեխա: Նորածին աղջիկներին ամենից շատ տրված անուններն են. Մարիա, Մանե, Աննա, Անի, Մարիամ, Նարե, Եվա, Մարի, Անգելինա, Միլենա: Նորածին տղաների դեպքում ամենաշատ տրվող անունները հետևյալներն են. Տիգրան, Դավիթ, Արման, Նարեկ, Հայկ, Արտյոմ, Մարկ: Տասնյակը եզրափակում են Գոռը, Դանիելը, Արթուրը: