Ավարտվել է Արմեն Սարգսյանի պաշտոնական այցն Արաբական Միացյալ Էմիրություններ
Պաշտոնական այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Սարգսյանն այսօր այցելել են ԱՄԷ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն։ Հանրապետության նախագահը ծառ է տնկել դեսպանատան բակում։
Նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ Արմեն Սարգսյանի այցն Արաբական Միացյալ Էմիրություններ ավարտվել է ԱՄԷ հիմնադիր նախագահ Շեյխ Զայեդի անվան Մեծ մզկիթ այցելությամբ։
Հայաստանի նախագահը մզկիթում գտնվող դամբարանում հարգանքի տուրք է մատուցել Շեյխ Զայեդ բին Սուլթան Ալ Նահյանի հիշատակին։ Նախագահը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի գրքում և նվիրել «Ցուցակ Մատենադարանի ձեռագիր Ղուրանների» գիրքը։
Հարակից հրապարակումներ`
- 21-րդ դարը մերն է լինելու, բայց այդ ճանապարհին առաջին քայլերն այսօր ենք անելու. ՀՀ նախագահ
- Հայկական արվեստն անպայման պետք է ներկայացված լինի այստեղ. Արմեն Սարգսյան
- ԱՄԷ պետնախարարը Տիկին Նունե Սարգսյանին հրավիրել է Դուբայում անցկացվելիք գրքի փառատոնին
- Ապրում ենք մի դարում, որտեղ նորարարություններն ու ստարտափերը կառավարում են աշխարհը. Արմեն Սարգսյան
- «Սրընթաց հեղափոխությունները տեղի են ունենալու նաև մեր ամենօրյա կյանքում». Արմեն Սարգսյան
- Արմեն Սարգսյան. Հայաստանը Միացյալ Էմիրությունների համար կամուրջ կարող է լինել դեպի ԱՊՀ և ԵԱՏՄ շուկաներ