Հասարակություն 15:37 18/01/2019 Հայաստան

Ում մոռացել էր գյուղնախը, հիշել են քաղաքապետարանում. շուն պահելու տուրքաշատ արվեստը

Հեղինակ` Լալա Տեր-Ղազարյան

Մի քանի երևանցիների ծանուցումներ են ուղարկվել ընտանի կենդանիներ պահելու  թույլտվության տուրքը վճարելու մասին։ Ծանուցում ստացած  քաղաքացիները լուսանկարել են դրանք ու հրապարակել սոցցանցում, ավելի հստակ՝ ֆեյսբուքում։ Ու սկսվեց պայքարը քաղաքապետի, ավագանու, տուրքի ու մնացածի դեմ։

Ֆեյսբուքյան պայքարից, մեկնաբանություններից, քննադատություններից ավելի առաջ տեղական տուրքի մասին օրենքն  է, որը սահմանում է.

«Համաքաղաքային կանոններին համապատասխան Երևան քաղաքի և քաղաքային համայնքների տարածքում ընտանի կենդանիներ պահելու թույլտվության համար` տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանվում է 5 000 դրամ»։

Երևանի բնակիչ Արտակ Գաբոյանը տանը կատու է պահում, որին զբոսանքի չի տանում, նշանակում է շրջակա միջավայրն էլ չի կեղտոտում։ Տուրքի մասին տեղեկացված չի եղել, դրա մասին նրան չեն հայտնել նաև կատվի համար անձնագիր հանելիս։ Panorama.am-ի հետ զրույցում քաղաքացին ասում է, կվճարեր, եթե տեղեկացնեին, պատրաստ է վճարել, եթե այն դառնա պարտադիր։

«Բայց կարծում եմ,  պետք է պարտադիր լինի այն  կենդանիների համար, որոնց հանում են դուրս ու այդ ընացքում դրսերը կեղտոտում են։ Տնային կատվի, խամյակի, ձկների, դեղձանիկի, թութակի համար տուրքը չպետք է գործի»,-ասում է նա։

Կան քաղաքացիներ էլ, որ նշում են՝ դեմ չեն վճարել տուրքը, բայց ի՞նչ  է պատրաստվում անել քաղաքապետարանը դրա փոխարեն՝ մաքրե՞լ շան թողած հետքերը, իսկ եթե շանը դուրս չե՞ն հանում։ Իսկ եթե-ները շատ են, դրանց պատասխաններն այս պահին չկան։

Գյուղատնտեսության նախարարության՝ Panorama.am-ին տրամադրած տվյալների համաձայն, Երևանում գյուղատնտեսական կենդանիների թիվը վերջին մեկ տարում ավելացել է։ Եթե 2017-ի հունվարի 1-ին հաշվառվել են  3 101 կովեր, ոչխարներ, այծեր, խոզեր, ապա 2018-ի հունվարի 1-ի դրությամբ նրանց թիվը հասել է 3 342-ի։  Մեկ տարի առաջվա դրությամբ, Երևանի տարածքում պահվում է 1 270 կով, 14 400 խոզ, 6 727 ոչխար և այծ։ Նախարարությունը չի հաշվառել ոչ գյուղատնտեսական կենդանիներին՝ շներին, կատուներին, ծովախոզուկներին ու այլոց։ Դրանով քաղաքապետարանը պետք է որ զբաղվի։

Ինչևէ, օրենքով նախատեսված այս տուրքը նախկինում էլ է գործել, նույնիսկ տուրքը վճարողներ են եղել։ Օրինակ, դեռ 2015-ին Երևան քաղաքի բնակիչները 448 ընտանի կենդանի պահելու թույլտվության համար վճարել են 2. 240.000 դրամ տեղական տուրք: Թարմ տվյալներ ստանալու վերաբերյալ հարցումն ուղարկվել է քաղաքապետարան։

Այստեղ նորությունը քաղաքացիներին ծանուցումներն ուղարկելն է։ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը Panorama.am-ին հայտնեց, որ ուղարկվել է ընդամենը չորս ծանուցում Աջափնյակ վարչական շրջանի բնակիչներին։ Վարչական շրջանի ղեկավարի կողմից ուղարկված ծանուցմանը նախորդել են այլ բանկիչների բողոքներ կենդանիների հետ կապված։

«Ծանուցումը պատժիչ մեխանիզմ չի, ուղղակի մարդիկ բողոքել են, ինքն էլ օրինական պարտականություններն է կատարել և ծանուցումն է ուղարկել»,-ասաց Հակոբ Կարապետյանը։

Ծանուցման օրինականության հետ կապված, սակայն, ամեն ինչ այնքան էլ միանշանակ չէ։

Ընտանի կենդանիներին պահելու թույլտվության տուրքը չվճարելու  մասին ծանուցումները ստիպել են Իրավաբանական գիտությունների թեկնածու Թամարա Շաքարյանին ի մի բերել դրա վերաբերյալ իրավական ակտերն ու քաղաքացիների համար իրազեկում պատրաստել։ Նա իրավական սխալներ է գտել քաղաքացիների ստացած ծանուցումների մեջ, ծանուցումն ուղարկողը սխալ իրավական ակտ է մատնանշել։ Իրավաբանը նշում է՝ հիմնավոր չէ կամ պարզ չէ, ո՞ր իրավական ակտից է բխում վարչական շրջանի ղեկավարի սահմանած 5-օրյա ժամկետում վճարելու ընտանի կենդանի պահողի պարտականությունը, այս դեպքում վճարելը։


Այսպես, իրավաբանը գրում է

«Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության համայնքներում սահմանվում է քաղաքային բնակավայրերում ավագանու որոշմամբ, սահմանված կարգին համապատասխան, տնային կենդանիներ պահելու թույլտվության համար տեղական տուրք: Ավելին, ինչպես նախորդ 2018 թվականի, այնպես էլ նախորդ մյուս տարիների համար Երևան քաղաքի ավագանին սահմանել է Երևանի վարչական տարածքում ավագանու որոշմամբ սահմանված տնային կենդանիներ պահելու թույլտվության համար` օրացուցային տարվա համար տեղական տուրք` յուրաքանչյուր տնային կենդանի պահելու համար, 5000 դրամ: Տեղական այս տուրքի չափը այս տարվա համար սահմանվել է նաև 2018 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 42-Ն Երևանի ավագանու որոշման 1-ին մասի 12-րդ կետով:

Այլ է վարչական պատասխանատվության վկայակոչման խնդիրը, որի մասին, ըստ համացանցային տեղեկատվության, ՀՀ քաղաքացիներին ծանուցագրեր են ուղարկվում վարչական շրջանի ղեկավարների կողմից: Այսպես, նախ ծանուցագրեր ուղարկողները պետք է առնվազն իրազեկ լինեն, որ ՀՀ-ում գործում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրք (ՎԻՎՕ) և ոչ թե «ՀՀ ՎԻՎ օրենք» ինչպես գրված է ծանուցագրում, երկրորդ՝ իրավական որոշակիության հետ աղերսներ ունեցող հաջորդ խնդիրը այն է, որ պարզ չէ՝ ինչ իրավական նորմով է, ըստ վարչական շրջանի ղեկավարի, նախատեսված իր կողմից վկայակոչված վարչական պատասխանատվությունը:

Ըստ ծանուցագրում վկայակոչած տուգանքի չափերի՝ կարող եմ ենթադրել, որ խոսքը ՎԻՎ ՀՀ օրենսգրքի 113-րդ հոդվածով նախատեսված քաղաքային համայնքների տարածքում ընտանի կենդանիներ պահելու կանոնները խախտելու համար սահմանված վարչական պատասխանատվության մասին է, մինչդեռ հարկ է նկատել, որ տեղական տուրքը չվճարելը, չի կարող մեկնաբանվել որպես կենդանիների պահման կանոնի խախտում, որոնք հստակ սահմանված են Երևանի քաղաքի ավագանու 2011 թ. հոկտեմբերի 24-ի թիվ 312-Ն «Երևան քաղաքում ընտանի կենդանիներին հաշվառելու և պահելու կանոնները հաստատելու մասին» որոշմամբ:

Հարկ է նկատել, որ տեղական տուրքը վճարվում է ընտանի կենդանի պահելու թույլտվություն ստանալու համար: Ըստ «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասի՝ օրացուցային տարվա համար տեղական տուրքի դրույքաչափը համամասնորեն հաշվարկվում է սույն օրենքով սահմանված թույլտվությունների տրամադրման օրվանից սկսած մինչև օրացուցային տարվա ավարտը:

Ուստի հիմնավոր չէ կամ պարզ չէ, որ իրավական ակտից է բխում վարչական շրջանի ղեկավարի սահմանած 5-օրյա ժամկետում վճարելու ընտանի կենդանի պահողի պարտականությունը: Ավելին` 2018 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 42-Ն Երևանի ավագանու որոշման 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն՝ տեղական տուրքի գումարը չվճարելու դեպքում սահմանված թույլտվությունների տրամադրումը կարող է մերժվել: Այսինքն՝ չվճարման իրավական հետևանքը թույլտվության տրամադրման մերժումն է, որն էլ հայեցողական բնույթ ունի:

Որպես ի գիտություն նշեմ նաև, որ նշված օրենքի համաձայն՝ թույլտվությունն ստանալուց հետո տուրք վճարողի նկատմամբ, ըստ օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի, համայնքի ղեկավարը ավագանու որոշմամբ սահմանված կարգով իրավունք ունի կիրառելու՝ նախազգուշացում, կամ թույլտվության կասեցում կամ թույլտվության դադարեցում տույժի տեսակները»։

Ծանուցագիրը՝ ֆեյսբուքից։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:25
«Հայրենիքը «վարի է գնում», եկեք այն փրկենք, հետո նոր կհասկանանք, թե ով է ռուսամետ, ով՝ թուրքամետ». Արկադի Մեհրաբյան
Ի՞նչ սկզբունքային քայլեր են պետք Բագրատ սրբազանի առաջնորդած շարժմանը, որոնք կներգործեն հասարակության հոգեբանության վրա և կապահովեն փողոց ավելի...
Աղբյուր` Panorama.am
10:04
Ֆոգի վայրենի ընկերը. Նա ստախոս է. Դանիական պարբերականը՝ Փաշինյանի մասին
Նիկոլ Փաշինյանի՝ Դանիա կատարած այցին ու դրա ընթացքում «Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողով»-ին մասնակցությանն ու դրա դեմ...
Աղբյուր` Panorama.am
10:04
ԵՄ-ում կապույտ հազի դեպքերի աճ է գրանցվել
Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնը զգուշացնում է ԵՄ երկրներում կապույտ հազի դեպքերի տասնապատիկ աճի մասին։...
Աղբյուր` Panorama.am
09:42
Մայիսի 17-ին փոխանակման կետերում դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները բարձրացել են
ՀՀ բանկերում այսօր՝ մայիսի 17-ին ժամը 09:25-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 384.72 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ...
Աղբյուր` Panorama.am
09:30
Աղավնոյի Սրբոց Նահատակաց եկեղեցին ոչնչացման վտանգի տակ է
Արբանյակային լուսանկարների դիտարկումը բացահայտել էր, որ ադրբեջանական կողմը հիմնահատակ ավերել էր Բերձոր քաղաքի Սբ. Համբարձման եկեղեցին։ Նախքան...
Աղբյուր` Panorama.am
09:20
Հանրահավաքի մասնակիցը՝ Ալեքսանյանին. «Ըստ էս թափոնի, ես հրաժարվել եմ 50000 դրամից, որպեսզի 3000 դրամ ստանամ»
Քաղաքացի Լուսինե Հարոյանն արձագաքնել է ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանի այն գրառմնաը, թե մայիսի 9-ի հանրահավաքի մասնակիցներին 3 հազար դրամ են բաժանել...
Աղբյուր` Panorama.am
09:15
Ոսկանյան. Պայքարը չունի աջակցություն որևէ օտարերկրյա պետական միավորից կամ անդրազգային ցանցային կառույցից
«Դատելով ամեն ինչից, այս պահի դրությամբ Սրբազան պայքարը չունի աջակցություն որևէ օտարերկրյա պետական միավորից կամ անդրազգային ցանցային...
Աղբյուր` Panorama.am
08:59
«Ժողովուրդ». Դատավոր Նաիրա Հովսեփյանի դեմ կարգապահական վարույթ է հարուցվել, ու գործն արդեն ԲԴԽ-ում է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԲԴԽ նախկին անդամ, ՀՀ Վճռաբեկ դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանի շուրջ կրքերը չեն հանդարտվում։...
Աղբյուր` Panorama.am
08:58
«Հրապարակ». Սրբազանը գերադասում է լռել իշխանականների հետ հնարավոր շփումների մասին
«Հրապարակ» թերթը գրում է. «Պատմում են, որ Բագրատ սրբազանը վերջին օրերին ակտիվ քաղաքական հանդիպումների ժամանակ հիմնականում...
Աղբյուր` Panorama.am
08:57
«Ժողովուրդ». Ինչո՞ւ չեն շտապում ընդդիմադիրները, այլ ուզում են լավ պատրաստվել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Խորհրդարանական ընդդիմությունը չի շտապի Նիկոլ Փաշինյանին իմպիչմենտ հայտարարելու հարցում, քանի...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Հրապարակ». Փաշինյանի հայտարարությունը կառավարության նիստում նշանակում էր՝ «պատրաստվեք, որ թշնամու բոլոր պահանջները կատարելու եմ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը երեկ կառավարության նիստում փորձեց կրկին ասել, որ մածունը սև է, և համոզել, որ...
Աղբյուր` Panorama.am
08:53
«Ժողովուրդ». Երթուղայինում վիճաբանած Սամվել Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել երկու իրար հակասող հատկանիշներով
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Ազգային ժողովի «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
08:52
«Հրապարակ». Ոչ բոլոր ՔՊ-ականների ցինիզմն է նվազել
«Հրապարակ» թերթը գրում է. «Որքան էլ իշխանությունը թվացյալ հանգստությամբ հայտարարի, թե «սրբազան պայքարն»...
Աղբյուր` Panorama.am
08:51
«Ժողովուրդ». Ճիշտ կլինի՞ ԿԿՀ-ն վերանվանել ընդդիմադիրների կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Եսթեր Կարապետյանն է՝ կառավարության կառույցներում վարչության պետ։ Համաձայն ներկայացվող...
Աղբյուր` Panorama.am
08:46
Թիվ 26 երթուղին սպասարկող ավտոբուսն ուղևորներով մնացել էր ջրի մեջ
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն երեկ ահազանգ է ստացվել, որ Երևանի Գյուրջյան փողոցում ավտոբուսն արգելափակվել է ջրի մեջ․ անհրաժեշտ է...
Աղբյուր` Panorama.am
08:43
«Հրապարակ». Փաշինյանի աներձագը Սալոնիկում մասնակցելու է Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովին
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի աներձագ, ՔՊ-ական պատգամավոր Հրաչյա Հակոբյանն ու «Գործընթաց է երկրում,...
Աղբյուր` Panorama.am
08:39
«Ժողովուրդ». Զինվորների ծնողները շարունակում են ծանրոցներ ուղարկել. Փաշինյանը խաբել է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «01․05․2018 թվականին, ելույթ ունենալով Հանրապետության հրապարակում, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց....
Աղբյուր` Panorama.am
08:32
Մյասնիկյան պողոտայում մեքենան բախվել է էլեկտրական սյանը
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն մայիսի 17-ին, ժամը 04:25-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ, կան...
Աղբյուր` Panorama.am
08:28
Արման Թաթոյան. Անթույլատրելի ու դատապարտելի է այս դժվարին հարցերում լրագրողների մասնագիտական աշխատանքը խոչընդոտելը
«Այս կառավարության համար գաղտնիությունն ու հանրությունից թաքուն գործելը դարձել են նվիրական արժեք»,- նշում է Հայաստանի նախկին ՄԻՊ...
Աղբյուր` Panorama.am
08:25
Մայիսի 17-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 17-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:20
Խոշոր հրդեհ է բռնկվել «Շոփինգ Սիթի»-ում
Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանի Արշակունյաց 17 հասցեում գտնվող «Շոփինգ Սիթի» առևտրի կենտրոնում: ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում...
Աղբյուր` Panorama.am
23:21
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 17-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ներկայացրել է մայիսի 17-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույց. «12։00 - Բաց դաս ԵՊՀ...
Աղբյուր` Panorama.am
22:55
Մենք ողջունել ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացը. Իրակլի Կոբախիձե
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի խոսքով, Վրաստանը պաշտպանում է Հարավային Կովկասում խաղաղ գոյակցության բանաձևը և միշտ իր պատրաստակամությունն է...
Աղբյուր` Panorama.am
22:23
1976 թվականի ԽՍՀՆ ԶՈՒ ԳՇ քարտեզն վատագույն տարբերակն է. Հրանտ Բագրատյան
ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանից «Հրապարակ»-ը հետաքրքրվել է ՀՀ և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովների ստորագրած...
Աղբյուր` Panorama.am
22:14
Տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ ՀՀ-ի և Հորդանանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են. «Մայիսի 15-ին Երևանում տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Հորդանանի...
Աղբյուր` Panorama.am
21:58
Ալափարսում վթարից հետո ավտոմեքենաները հայտնվել են ձորակում
Մայիսի 16-ին Կոտայքի մարզում ժամը 20։20-ի սահմաններում Չարենցավան-Ալափարս ավտոճանապարհի բախվել են «Mercedes» և...
Աղբյուր` Panorama.am
21:31
Խրոնոլոգիա արեք 2018 թվականից այս կողմ և կիմանաք՝ Արցախը հանձնողներն ովքեր են. Վիտալի Բալասանյան
«Խրոնոլոգիա արեք՝ 2018 թվականից այս կողմ և ինքներդ կիմանաք՝ հանձնողներն ովքեր են»,- Սուրբ Աննա եկեղեցու բակում ասաց Արցախի ԱԽ նախկին...
Աղբյուր` Panorama.am
21:18
Ես այս պայքարից ոտք հետ դնողը չեմ, եթե մենակ էլ մնամ այս հրապարակում․ Բագրատ Սրբազան
«Այս շարժումը մեկ-երկու օրվա պատմություն չէ, որ պաթոսային պոռթկանք ու վերջանա գնա։ Երանի այդպես լինեին մեր լուծումները, բայց գիտենք մեր...
Աղբյուր` Panorama.am
21:09
Կաթողիկոսն ընդունել է անվանի գիտնական, բարերար Նուբար Աֆեյանին
Մայիսի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց «Ապագա...
Աղբյուր` Panorama.am
20:59
Այս իշխանության միակ ողջամիտ քայլը հանրային պահանջն ընդունելն ու խաղաղ հեռանալն է․ Սուրեն Պետրոսյան
 Սուրեն Պետրոսյանի հայտարարություն է տարածել Կիրանցում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ, որում ասվում է․  «ՀՀ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Վարդան Պողոսյան. Այս ամբողջ գործընթացը հակասահմանադրական է
12:01 16/05/2024

Վարդան Պողոսյան. Այս ամբողջ գործընթացը հակասահմանադրական է

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}