Փաշինյան. Ակնկալում ենք, որ ԱՄԷ-ից նոր ներդրողների և զբոսաշրջիկների թվի ավելացման ականատեսը կլինենք
ԱՄԷ-ից տարբեր ներդրողներ հետաքրքրված են Հայաստանում էներգետիկայի և գյուղատնտեսության բնագավառներում ներդրումային ծրագրերի իրականացմամբ ու պատրաստ են կառավարության հետ սերտորեն աշխատել այդ ուղղությամբ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանւ հետ հրաժեշտի հանդիպմանն ասել է Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Ջասիմ Մուհամմադ Ալ Կասիմիին։ Նա ավարտում է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում։
Կառավարության տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանի և ԱՄԷ-ի միջև քաղաքական ու տնտեսական ոլորտներում հարաբերությունների զարգացումը և հույս հայտնել, որ առաջիկայում երկու երկրների փոխգործակցության մակարդակը կշարունակի ընդլայնվել ու ամրապնդվել:
«Ակնկալում ենք, որ առաջիկայում մեր երկրում ԱՄԷ-ից նոր ներդրողների և զբոսաշրջիկների թվի ավելացման ականատեսը կլինենք»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ