ԶԼՄ-ներն իմացել են ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչների գաղտնի հանդիպման մասին
Շվեդիայում ընթանում է Հյուսիսային Կորեայի և Միացյալ նահանգների բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումը։ Այս մասին տեղեկացնում է «Գազետա.ռու»-ն՝ վկայակոչելով Dagens nyheter-ին։
Պարբերականի տվյալներով, ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչների գաղտնի հանդիպումը տեղի է ունենում Ստոկհոլմի արվարձաններում։
Ինչպես նշվում է, բանակցություններին ներկա է Շվեդիայի արտգործնախարար Մարգոտ Վալսթրեմը։
Հանդիպման մանրամասները դեռևս հայտնի չեն։
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Հյուսիսային Կորեան ԱՄՆ-ից կպահանջի խաղաղության պայմանագիր ստորագրել։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին