Թրամփին առաջադրել են «Ոսկե ազնվամորի» հակամրցանակի
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ներկայացրել են «Ոսկե ազնվամորի» հակամրցանակի՝ «վատագույն դերասան» անվանակարգում: Այդ անվանակարգին նա արժանացել է սեփական վավերագրական նկարահանումների համար՝ Դինեշ Դու Սուզայի «Ազգի մահը.կարող ենք մենք փրկել Ամերիկան երկրորդ անգամ» և Մայքլ Մուրի «Ֆարենհեյթ 11/9» ֆիլմերում:
Գազետա.ռու-ի հաղորդմամբ, բացի Թրամփից հակամրցանակին հավակնում են Ջոնի Դեփը «Շերլոք Գնոմս» մուլտֆիլմի, Ուիլլ Ֆարելը «Հոլմսը և Վաթսոնը»-ում դերի, Ջոն Տրավոլտան «Գոտտիի» և Բրյուս Ուիլլիսը «Մահվան ծարավը» ֆիլմի համար:
ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփն, իր հերթին, երկրորդ պլանի վատագույն դերասանուհի անվանակարգում է: Դոնալդ Թրամփն արդեն մեկ անգամ ստացել է «Ոսկե ազնվամորի» երկրորդ պլանի վատագույն դերասան անվնակարգում՝ «Ուրվականները դա չեն անում» ֆիլմի համար՝ 1991 թվականին:
«Ոսկե ազնվամորին» կինոյի այսպես ասած հակամրցանակ է, որը տրվում է վատագույն ֆիլմ, վատագույն գլխավոր և երկրորդ պլանի դերասան/դերասանուհի, վատագույն ռեժիսոր, վատագույն սցենար և այլ անվանակարգերում։
Դիտարկվում է որպես «Օսկար» հեղինակավոր կինոմրցանակի յուրատեսակ լրացում։ Ավանդույթի համաձայն, «Օսկարի» թեկնածուների հրապարակումից մեկ օր առաջ հրապարակվում է «Ոսկե ազնվամորու» թեկնածուները, իսկ հաղթողները նույնպես «Օսկարի» հրապարակումից մեկ օր առաջ։ Մրցանակը իրենից ներկայացնում է ոսկեջրած ազնվամորու ողկույզներ։ Մրցանակի արժեքը մոտ 5 դոլլար է։