Տնտեսություն 16:38 21/01/2019 Հայաստան

Ցյուրիխում գործարարների հետ քննարկվել է ՀՀ-ում ներդրումային տարբեր ծրագրերի իրականացմանն ուղղված հարցեր

Աշխատանքային այցով Շվեյցարիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ցյուրիխում հանդիպումներ է ունեցել մի խումբ գործարարների հետ, որոնց հետ քննարկել է Հայաստանում տարբեր ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորություններն ու հեռանկարները:

Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ վարչապետը Շվեյցարիա-Հայաստան առևտրի պալատի նախագահ Մայք Բարոնյանի հետ քննարկել է դեղագործության ոլորտում Հայաստանում իրականացվող ներդրումային ծրագրի ընդլայնմանը վերաբերող հարցեր: Մայք Բարոնյանը նշել է, որ այժմ երևանյան ընկերությունն զբաղվում է հումքի վերամշակմամբ, և իրենց նպատակն է Հայաստանում կազմակերպել նաև դեղերի արտադրություն ու իրականացնել արտահանում: Նախատեսվում է առաջիկա հինգ տարիների ընթացքում ներդնել մեկ տասնյակից ավելի միլիոն դոլար` ստեղծելով բարձր աշխատավարձով նոր աշխատատեղեր: Մայք Բարոնյանը վարչապետին է ներկայացրել նաև նորագույն տեխնոլոգիաների միջոցով էներգիայի արտադրությանը և պղնձի վերամշակմանն առնչվող ներդրումային այլ ծրագրեր:

Շվեյցարացի գործարար Հանս Շվեյկարդը ՀՀ կառավարության ղեկավարին է ներկայացրել արևային էներգիայի արտադրության խոշոր ներդրումային ծրագիր: Նիկոլ Փաշինյանը ողջունել է պարոն Շվեյկարդի նախաձեռնությունը և ներկայացրել էներգետիկայի ոլորտում կառավարության առաջիկա տարիների ռազմավարությունն ու այդ բնագավառի զարգացման հեռանկարները: Նիկոլ Փաշինյանն առաջարկել է գործարարին ծրագիրը կյանքի կոչելու հետ կապված հարցերը քննարկել Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության հետ` այն արդյունավետ իրականացնելու նպատակով:

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է նաև «Ֆրանկ Մյուլլեր» ընկերության նախագահ, շվեյցարահայ հայտնի գործարար և բարերար Վարդան Սրմաքեշի գլխավորած պատվիրակությանը` կազմված մի խումբ գործարարներից: Հանդիպման ընթացքում քննարկվել են գյուղատնտեսության, սննդի արդյունաբերության, շինարարության, բանկային համակարգի, ոսկեգործության, ժամագործության և մասնագիտական կրթության ոլորտներում մի շարք ներդրումային ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր: Վարչապետը կարևորել է ներկայացված ծրագրերի իրականացումը մեր երկրում և հայտնել կառավարության պատրաստակամությունը` առկա գործիքակազմերի շրջանակում օժանդակելու դրանց կյանքի կոչմանը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կառավարությունը շարունակելու է բիզնես միջավայրի բարելավմանն ուղղված քայլերը և շահագրգռված է Հայաստանում նոր ներդրումների իրականացմամբ և աշխատատեղերի ստեղծմամբ:

Նիկոլ Փաշինյանը Վարդան Սրմաքեշի հետ քննարկել է նաև «Հին Երևան» ծրագրի իրականացմանը վերաբերող հարցեր: Կառավարության ղեկավարն ընդգծել է պատմամշակութային հուշարձանների պահպանության սկզբունքի կարևորությունը և այդ շենքերի նկատմամբ մաքսիմալ խնամք ապահովելու անհրաժեշտությունը:  

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:39
«Մի լռեք». Երիտասարդ դաշնակցականների ակցիան Հաագայի դատարանի դիմաց
ՀՅԴ Հոլանդիայի երիտասարդական միության անդամները ցույց են իրականացնում Հաագայի միջազգային դատարանի դիմաց, որտեղ ընթանում է Ադրբեջանն ընդդեմ...
Աղբյուր` Panorama.am
11:36
Ռումինիան «կորոնավիրուսային աղետի» շեմին է` աշխարհում ամենաբարձր մահացության ցուցանիշով
Բնակչության թվաքանակով Ռումինիան աշխարհում մահացության ամենաբարձր ցուցանիշն ունի COVID-19-ից: Սա հետևում է Առողջապահության համաշխարհային...
Աղբյուր` Panorama.am
11:31
Մոսկվայի ու Կարսի պայմանագրերն անարդարության դրսևորումներ են հայության նկատմամբ. ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ
«Քեմալաբոլշիկյան փոխհամաձայնեցված ռազմաքաղաքական համագործակցության հետևանք հանդիսացող Մոսկվայի 1921 թ.  մարտի 16-ի և դրա ածանցյալ՝...
Աղբյուր` Panorama.am
11:29
Էրդողան. Աշխարհի ճակատագիրը չպետք է որոշեն Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթած «մի բուռ» երկրները
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ մարդկության ճակատագիրը չպետք է թողնել Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթած «Մի...
Աղբյուր` Panorama.am
11:17
Երևանում, Կոտայքի և Արմավիրի մարզերում հոկտեմբերի 20-ին և 21-ին ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված` ս.թ. հոկտեմբերի...
Աղբյուր` Panorama.am
11:15
19.10.2021. Կորոնավիրուսով 38 հիվանդ է մահացել
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 7077 կորոնավիրուսով հիվանդ։
Աղբյուր` Panorama.am
11:10
Հին նմուշի անձնագրերին է վերաբերում վավերականության ժամկետը ներկայումս գործող 10 տարվա փոխարեն 2 տարի սահմանելու փոփոխությունը. Պարզաբանում
Ոստիկանությունը անձնագրերի հետ կապված օրենքներում նախատեսվող փոփոխությունների մասին պարզաբանում է տարածել: Հիշեցնենք, որ կառավարութունը...
Աղբյուր` Panorama.am
11:07
Էլինար Վարդանյան. Չի կարող ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու շահերը շոշափող նախագիծը ներկայացվել առանց պատշաճ հիմնավորման
Այլընտրանքային նախագծեր խումբը տարածել է խմբի փորձագետ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանի հոդվածը, որը...
Աղբյուր` Panorama.am
11:05
«Արմենիա» փառատոնի շրջանակում հանդես կգան Ֆումիակի Միուրան և Կոնրադ վան Ալֆեն
Այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում Հայաստանի պետական...
Աղբյուր` Panorama.am
10:51
Վրաստանը և ԱՄՆ-ն ստորագրել են պաշտպանական գործընկերության ոլորտի հուշագիր
ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը և Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրճուլաձեն Թբիլիսիում նախօրեին ստորագրեցին հուշագիր, որն...
Աղբյուր` Panorama.am
10:45
Ստեփան Դանիելյան. ԱՄՆ-ն փաստորեն վետո դրեց Թուրքիայի նախաձեռնած «3+3» ֆորմատին
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Կովկասում ստեղծված աշխարհքաղաքական փասիանսը գնալով բարդանում է։  Վրաստանի պաշտպանության...
Աղբյուր` Panorama.am
10:33
Գեներալ Հաջիզադե. Կոշտ պատասխան կտանք Իրանի դեմ ուղղված ցանկացած արկածախնդիր քայլի
ԻՀՊԿ օդուժի հրամանատար Սարդար Ամիր Ալի Հաջիզադեն հայտարարել է, որ կոշտ կպատասխանեն ցանկացած ռեժիմի կամ խմբի կողմից Իրանի դեմ ուղղված ցանկացած...
Աղբյուր` Panorama.am
10:29
Միքայել և Կարեն Վարդանյանները 300 մլն դրամ են տրամադրել անպտղության հաղթահարմանը Հայաստանում
44-օրյա պատերազմից անմիջապես հետո, բարերարներ Միքայել և Կարեն Վարդանյանների նախաձեռնությամբ տրվեց բարեգործական կենսական նշանակություն ունեցող...
Աղբյուր` Panorama.am
10:27
Ջորջ Տաբակյան. Իսկ գեներալի կոչումով զինվորականը զորացրվել է իր մնացած խղճի հետ
«Repat Armenia» հիմնադրամի և «Սահման» ՀԿ-ի համահիմնադիր Ջորջ Տաբակյանը, որ նախկինում պաշտպանության նախարարի խորհրդականն...
Աղբյուր` Panorama.am
10:24
Ալվինա Աղաբաբայան. Ուժի ու արժանապատվության լեզուն ընդունում են բոլորը, այդ թվում` թշնամին
Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ալվինա Աղաբաբայանը գրում է. «Հոկտեմբերի 15-ին ռուս խաղաղապահները մտել են Արցախի ՊԲ N...
Աղբյուր` Panorama.am
10:20
Ալբերտ Հովհաննիսյանը՝ «Արցախի հերոս»
Ղարաբաղյան երրորդ պատերազմում անմահացած Ալբերտ Հովհաննիսյանին շնորհվել է «Արցախի հերոս» կոչումը։ Հրետանավորի հայրը՝ Արտակ...
Աղբյուր` Panorama.am
10:19
«Հրապարակ». Գյումրու ՔՊ-ի շտաբում վիճաբանություն և ծեծկռտուք է եղել
«Հրապարակ» թերթը գրում է. «Գյումրիի ընտրություններում պարտվելուց հետո Գյումրու ՔՊ-ի շտաբում վիճաբանություն և ծեծկռտուք է եղել։...
Աղբյուր` Panorama.am
10:16
«Ժողովուրդ». ՔՊ կուսակցության ներսում կարծում են, որ այս պարտությունները լավ էին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կիրակի օրը հանրապետության մի շարք համայնքներում կայացան ՏԻՄ ընտրություններ, որոնց արդյունքում...
Աղբյուր` Panorama.am
10:13
«Փաստ». Ներքին կարգով հանձնարարել են օրական տրամադրել առավելագույնը 10 անձնագիր
«Փաստ» թերթը գրում է. «Արդեն տևական ժամանակ է՝ Հայաստանում անձնագրերի հետ կապված ինչ-որ անհասկանալի գործընթացներ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
10:05
«Հրապարակ». Ռուբեն Վարդանյանը որոշիչ ստուգարք է հանձնելու` ինքը հերթական իշխանական պրոյե՞կտն է, թե՞ ընդդիմություն է
«Հրապարակ» թերթը գրում է. «Տաթև համայնքում առաջատարը ՔՊ-ն է` 1280 ձայնով, որը կազմում 48.9 տոկոս, սակայն սա բավարար չէ...
Աղբյուր` Panorama.am
10:02
«Ժողովուրդ». Սանոսյանը առաջիկայում պատրաստվում է իր ղեկավարած գերատեսչությունը «մաքրել» թիմակից նախկիններից
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նորանշանակ նախարար Գնել Սանոսյանը նախարարության...
Աղբյուր` Panorama.am
10:00
«Փաստ». Ի՞նչ է թաքցնում «Դոմինո փրոդաքշնը»
«Փաստ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում կայացած միջոցառումը, որը նվիրված էր Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
09:57
«Հրապարակ». Գործով, որպես ապացույց, ներկայացվել է մի ոստիկանի ցուցմունք, որը միտինգում կոչ անողներից մեկի ձայնը նմանեցրել է Արագած Ախոյանի ձայնին
«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր մի խումբ քաղաքական ու հասարակական գործիչների՝ Արագած Ախոյանին, Արշակ Զաքարյանին, Տիգրան...
Աղբյուր` Panorama.am
09:55
«Ժողովուրդ». ՀՔԾ պետի նորանշանակ տեղակալին կրկին ՀՔԾ տեղափոխելը խորը արմատներ ունի
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՔԾ պետի նորանշանակ տեղակալ Մուշեղ Բաբայանին կրկին ՀՔԾ տեղափոխելը խորը արմատներ ունի: Բանն այն...
Աղբյուր` Panorama.am
09:53
«Փաստ». Փաշինյանի մոսկովյան այցի ընթացքում եղել են կուլիսային հանդիպումների մի ամբողջ շղթա
«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթի նախորդ համարներից մեկում անդրադարձել էինք այն տեղեկություններին, որ Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
09:50
«Հրապարակ». Փաշինյանը Սյունիք էր գործուղել մարդկանց, ում վրա «ատամ» ունի և պարտությունը կկոտրի նրանց գլխին
«Հրապարակ» թերթը գրում է. «Գորիսում ընտրատեղամասերում քվեների հաշվարկից հետո ոչ միայն Առուշ Առուշանյանի շտաբում են շամպայն...
Աղբյուր` Panorama.am
09:46
«Փաստ». ՔՊ-ի տեղական շտաբները պարզապես քարուքանդ են լինում
«Փաստ» թերթը գրում է. «Նոյեմբերի 14-ին ընտրություններ տեղի կունենան Ստեփանավան, Կապան և Իջևան համայնքներում, իսկ դեկտեմբերի...
Աղբյուր` Panorama.am
09:44
«Ժողովուրդ». Ի՞նչ մանրամասներ են հայտնի դարձել «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց տեղի ունեցած սպանության դեպքից
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել «Մոսկվա» կինոթատրոնի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Տափերականում ոստիկաններն ուժով բացում են գյուղացիների փակած ճանապարհը
17:28 09/09/2021

Տափերականում ոստիկաններն ուժով բացում են գյուղացիների փակած ճանապարհը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}