Աֆղանստանի հատուկ ծառայությունների բազայում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 126-ի
Աֆղանստանի հատուկ ծառայությունների բազայի վրա թալիբների հարձակման արդյունքում զոհերի թիվը հասել է 126-ի։ Այս մասին գրում է «Ռաշա թդեյը»՝ վկայակոչելով «Ռոյթերսին»։
Աֆղանստանի պաշտպանության նախարարության աղբյուրի տեղեկացմամբ, պայթյունը հնչել է բազայի զորավարժությունների կենտրոնում։
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Թալիբան» շարժումը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Աֆղանստանի հատուկ ծառայությունների բազայի մերձակայքում թալիբների ականապատ ավտոմեքենայի պայթյունի հետևանքով զոհվել էր 18 մարդ։