Amazon-ը պատանիների համար բացել է առցանց-խանութ
Պատանիներն այժմ կարող են ինքնուրույն գնումներ կատարել Համացանցում։ Նրանց համար ստեղծվել է հատուկ Amazon Teens ինտերնետ-խանութը: news.ru-ն գրում է, որ պատանիները կարող են ոչ միայն ընտրել անհրաժեշ ապրանքն ըստ իրենց կենսակերպի և հոբբի, նաև տեսնել այլ օգտատերերի ակնարկները։
Միևնույն ժամանակ կայքն ունի ծնողի վերահսկողություն։ Երբ երիտասարդն ընտրում է իրեն անհրաժեշտ ապրանքը, ապրանքի արկղն ուղարկում են ծնողներին, ով իմանում է նախնական գնումների մասին հաղորդագրությամբ կամ էլեկտրոնային փոստով։