ՏԵսչական մարմնի պարզաբանումը՝ «Արմօյլ»-ի նկատմամբ իրականացված վարույթի վերաբերյալ
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը պարզաբանում է տարածել իրենց կողմից «Արմօյլ» ՓԲ ընկերության նկատմամբ իրականացված վարույթի վերաբերյալ։
«Հաշվի առնելով հանրության և մամուլի լայն հետաքրքրվածությունը և քաղաքացիների կողմից պարբերաբար ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին (այսուհետ՝ Տեսչական մարմին) հասցեագրվող բողոքները՝ հարկ ենք համարում ներկայացնել «Արմօյլ» ՓԲ ընկերության նկատմամբ իրականացված վարույթի մանրամասները, ինչպես նաև մեկնաբանել ներկայիս իրավական դրությունը: Քանի որ գործող օրենսդրությունը խիստ ժամկետային և գործառնական սահմանափակումներ է նախատեսում վարչական վարույթ իրականացնող մարմնի համար, վարչարարական օրինականությունն ապահովելու նպատակով Տեսչական մարմինը ստիպված էր ամիսներ շարունակ հետևողականորեն պահպանել օրենսդրությամբ սահմանված բոլոր ֆորմալ պահանջները՝ բավարարելով կամ մերժելով ընկերության ներկայացրած բազմաթիվ միջնորդությունները վարույթները հետաձգելու, կասեցնելու կամ կարճելու վերաբերյալ»:
Գործընթացի վերաբերյալ ամբողջական պատկերը ներկայացված է պարզաբանման մեջ։
«Արմօյլ» ՓԲԸ-ի գործով համառոտ ժամանակագրական տվյալներն՝ այստեղ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան