Ունենք հին, մեր երկրին հանդիմանություն բերող արդարադատության համակարգ. Ազատ Արշակյան
«Հայաստանի վերաբերյալ ՄԻԵԴ-ի վերջին որոշումները շատ ցավալի են։ Եթե միջազգային որևէ կազմակերպություն Հայաստանին չի հիշում գովեստով, դա վատ է»,- այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը։
Անդրադառնալով կոնկրետ Սամվել Մայրապետյանի գործին՝ նա շեշտեց՝ վերջինս հիվանդ է, և եթե համարվում է, որ չբուժվելով կտտանքների է ենթարկվում, նրան միանշանակ պետք է թույլատրվի մեկնել արտերկիր՝ բուժում ստանալու։
«Կասկածելու ոչինչ չկա, մարդասիրությանը պետք է գերապատվություն տալ՝ մանավանդ եթե դատավճիռ չկա»,- ասաց Ազատ Արշակյանը։
Հարցին՝ եթե ՀՔԾ-ն չի կատարում Մայրապետյանի գործով ՄԻԵԴ-ի որոշումը, ի՞նչ պետք է արվի, բանախոսը պատասխանեց. «Մենք ունենք նոր գործադիր իշխանություն և Ազգային ժողով, բայց ունենք հին, մեր երկրին հանդիմանություն բերող արդարադատության համակարգ։ Այդ համակարգը պետք է ենթարկվի արմատական բարեփոխումների, որպեսզի քաղաքացիները չպատժվեն իրավապահ մարմինների սխալների պատճառով»։
Լրագրողները նաև հետաքրքրվեցին՝ վարչապետին ինչո՞ւ է պետք ոստիկանությունն ու ԱԱԾ-ն պահել իր ենթակայության ներքո։ Ի պատասխան՝ Ազատ Արշակյանը նշեց՝ իր կարծիքով, ՀՀ վարչապետն ուժային կառույցների վրա պետք է ավելի մեծ ազդեցություն ունենա, քան Սահմանադրությունը թույլ է տալիս։
Հարակից հրապարակումներ`
- Երվանդ Վարոսյան. Մայրապետյանի գործով ՄԻԵԴ որոշումը շառաչուն ապտակ էր
- Մայրապետյանի փաստաբաններ. Դատախազության հայտարարությունը հանրային կարծիքը մանիպուլացնող ապատեղեկատվություն է
- Դատախազություն. ՄԻԵԴ-ը չի արձանագրել Մայրապետյանի իրավունքների խախտում
- ՄԻԵԴ-ը հավանաբար ասել է՝ ապահովեք մարդու բուժման հնարավորությունը. Բաղդասարյանը՝ Մայրապետյանի գործի մասին
- Միրզոյանը լրջագույն սխալ է համարում ԱԱԾ-ին ու Ոստիկանությանը նախարարության կարգավիճակ տալը
- ԱՆ. Ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր Մայրապետյանի վերաբերյալ որոշման պահանջները կատարելու համար
- ՄԻԵԴ-ը՝ ի օգուտ Սամվել Մայրապետյանի որոշում է կայացրել
- Գուցե կա անհրաժեշտություն, որ ԱԱԾ-ն ու Ոստիկանությունը դառնան վերահսկելի խորհրդարանի կողմից. Անդրանիկ Քոչարյան
- Ոստիկանության և ԱԱԾ-ի կարգավիճակները մեզ համար ֆունդամենտալ հարցեր են. Մարուքյան
- ԱԱԾ-ն այն սպեցիֆիկ գերատեսչություն է, որը պետք է լինի վարչապետի ենթակայության տակ. Միրզոյան
- Փաստաբաններն ահազանգում են. Հայաստանում վիրահատվելը կարող է հանգեցնել Մայրապետյանի մահվան
- ՀՔԾ-ն խեղաթյուրում է Սամվել Մայրապետյանի գործով իրականությունը. պաշտպանական խումբ
- ՀՔԾ պարզաբանումը՝ Մայրապետյանի փաստաբանական խմբի հայտարարությունների կապակցությամբ
- ՀՔԾ-ն վերադարձրել է Մայրապետյանի անձնագիրը, սակայն թույլ չի տալիս մեկնել երկրից
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին