Ռոնադլուն դատարանից հեռացել է ժպիտը դեմքին
«Յուվենտուսի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն ժպիտը դեմքին է հեռացել դատարանից, որտեղ հրապարակվել է նրա դատավճիռը՝ կապված հարկերից խուսափելու գործով։
Գազետա.ռու կայքը, հղում անելով The Guardian-ին, գրում է, որ ֆուտբոլիստը դատապարատվել է 23 ամիս ազատազրկման, որը նա, Իսպանիայի օրենսդրության համաձայն, կկրի պայմանական։ Ռոնալդուն նաև կվճարի 19 միլիոն եվրո տուգանք։
Ռոնալդուն դատարան էր ներկայացել ամբողջությամբ սև հագուստով։ Նա ժամանակ է գտել և ստորագրություններ է բաժանել դատարանի մոտ հավաքված երկրպագուներին։
Հարակից հրապարակումներ`
- Ռոնալդուն մասամբ ընդունել է մեղքը
- Ռոնալդուն 6 մլն եվրո փոխհատուցում է վճարել՝ հարկերից խուսափելու համար