Սպորտ 18:22 23/01/2019

Արմեն Գյուլբուդաղյանց. «Այդ մարդիկ նվաճել են հնարավոր ամեն ինչ, սակայն շփման մեջ պարզ ու համեստ էին»

ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը ներկայացրել է Մադրիդ կատարած ուղևորության մանրամասները:

- Պարոն Գյուլբուդաղյանց, ինչպե՞ս հնարավոր եղավ կազմակերպել այցելությունը Մադրիդ:
- Ես դիմեցի ՀՖՖ Գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանին՝ հարցնելով՝ արդյոք հնարավոր է կազմակերպել այս մեկշաբաթյա ուղևորությունը՝ հաշվի առնելով իսպանացի հանրահայտ մասնագետների՝ Խինես Մելենդեսի և Խավիեր Մինյանոյի գործոնը, և կարող եմ ասել, որ, ի պատիվ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի, ամեն ինչ կազմակերպվեց շատ արագ և ամենաբարձր մակարդակով: Մենք արժանացանք շատ ջերմ ընդունելության: Մեզ համար շատ օգտակար և ուսանելի փորձ էր:

- Փորձենք առանձին-առանձին անդրադառնալ ձեր այցելություններին, դիտարկումներին և հանդիպումներին: Սկսենք Մադրիդի «Ատլետիկո» կատարած այցելությունից և Դիեգո Սիմեոնեի հետ շփումներից: Ինչպիսի՞ ն են տպավորությունները:
- Սկզբից ներկա գտնվեցինք «Ատլետիկոյի» մարզմանը, որից հետո հանդիպեցինք թիմի բժշկի հետ: Այդ պահին իսպանական ակումբի 14 ֆուտբոլիստներ վնասվածքներ ունեին, և մեզ հետաքրքիր էր, թե որն է այդքան շատ վնասվածքների պատճառը: Նա մանրակրկիտ կերպով բացատրեց խնդիրները՝ նշելով վնասվածքների բնույթը, պատմեց վերականգնողական ծրագրերի մասին: Այնուհետև հանդիպեցինք ակումբի ֆիզպատրաստության գլխավոր պատասխանատուի հետ: Նշում եմ գլխավոր, որովհետև նա իր հերթին ուներ ևս 3 օգնական:

Վերջում հանդիպեցինք Դիեգո Սիմեոնեի հետ, որը շատ դրական տպավորություն թողեց՝ որպես մարդ և մասնագետ: Նա շատ մեծ պատրաստակամությամբ ընդունեց մեզ և պատասխանեց մեր բոլոր հարցերին: Նա առանձնացրեց հաջողության մի քանի գրավական՝ նշելով, որ իր համար կարևոր է ճիշտ մարդկանց ընտրել որպես առաջատարներ, որպեսզի նրանք կարողանան ակումբի ավանդութներն ու ոգին փոխանցել մյուս ֆուտբոլիստներին: Մյուս կարևոր հանգամանքը, ըստ Սիմեոնեի, նվիրվածությունն ու դաշտում մինչև վերջ կռվելն է: Սիմեոնեի փիլիսոփայությունն է՝ եթե ուզում ես, ուրեմն կարող ես:

- Բոլորը Սիմեոնեի վերաբերյալ ունեն կարծրատիպ, որ նա նախընտրում է պաշտպանողական կոշտ ֆուտբոլ և ունի քարացած մոտեցումներ: Դա իրո՞ք այդպես է, թե՞ դուք Ձեր համար բացահայտեցիք ինչ-որ նոր հետաքրքիր բաներ:
- Ինչպես արդեն նշեցի, առաջին հերթին ինձ զարմացրեցին նրա մարդկային որակները: Մինչ նրան հանդիպելը ինձ մոտ էլ կար տպավորություն, որ Սիմեոնեն մի քիչ եսասեր է, բայց ցանկացած հաջողության մասին խոսելիս նա միշտ շեշտում էր ոչ թե իր, այլ իր ֆուտբոլիստների դերը: Նույնիսկ խոսելով մասնակի դեպքերի մասին, օրինակ՝ ինչպես ստացվեց, որ Տորեսը, վերադառնալով «Ատլետիկո», կրկին սկսեց լավ ֆուտբոլ ցուցադրել՝ նա ընդգծում էր, որ ամեն ինչ կախված է ֆուտբոլիստներից, ոչ թե իրենից: Սիմեոնեն նաև հատուկ շեշտեց, որ իր համար ֆուտբոլում գոյություն ունեցող միակ կարևոր բանն արդյունքն է: Նա նշեց, որ ֆուտբոլիստների զարգացումը շատ կարևոր է, բայց ժամանակակից ֆուտբոլում առավել կարևոր է թիմային ընդհանուր զարգացումը:

- Նույն երեկոյան հանդիպեցիք Իսպանիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» համար լեգենդար անձանց՝ Վիսենտե Դել Բոսկեին և Ֆերնանդո Հիերոյին: Ի՞նչ տվեց  Ձեզ այդ հանդիպումը:
- Մեզ հետ էր նաև Վիսենտե Դել Բոսկեի երկարամյա օգնական Տոնի Գրանդեն: Այս մարդիկ իրենց կարիերայի ընթացքում նվաճել են հնարավոր ամեն ինչ, սակայն շփման մեջ շատ պարզ ու համեստ էին, պատրաստակամ: Դել Բոսկեն և Հիերոն կիսվեցին մեզ հետ ազգային հավաքականը մարզելու հետ կապված նրբություններով: Դել Բոսկեն նաև նշեց, որ իր օգնականի դերն իր ունեցած հաջողություններում շատ մեծ է:

- Հանդիպեցիք նաև լեգենդար Ռաուլի և Ֆերնանդո Մորիենտեսի հետ:
- Ռաուլի հետ շփումը շատ հետաքրքիր էր: Նա պատմեց, թե ինչպես է սկսել իր մարզչական կարիերան, պատմեց պատանեկան թիմերի հետ իր աշխատանքի մասին: Ըստ Ռաուլի, ցանկությունը ֆուտբոլում շատ կարևոր է: Կարևոր է նաև չխաբել ինքդ քեզ և անմնացորդ նվիրվել քո սիրած գործին: Մորիենտեսը շատ ուժեղ անձնավորություն է: Եթե հիշենք, կար ժամանակ, որ իրեն Մադրիդում չէին վստահում, բայց նա չհուսահատվեց, տեղափոխվեց «Մոնակո» և հենց ինքն էլ մրցաշարից դուրս թողեց իր նախկին ակումբին: Մորիենտեսը նշեց, որ մարզչական գործի մեջ էլ փորձում է իր ֆուտբոլիստներին ներարկել, որ կամային հատկանիշները շատ կարևոր են ֆուտբոլում:

- Սանտիագո Սոլարիին շատ են քննադատում «Ռեալի» վատ արդյունքների պատճառով: Ինչպիսի՞ն են նրա մարզչական մոտեցումները:
- Նախ ասեմ, որ հետևեցինք «Ռեալի» մարզմանը, ծանոթացանք բոլոր ենթակառուցվածքներին, որից հետք տեղի ունցավ հանդիպումը Սոլարիի հետ: Դեռ մինչև հանդիպումը բոլորը գովում էին Սոլարիին, որովհետև նա շատ լավ աշխատանք էր տարել մադրիդյան ակումբի պատանեկան տարբեր տարիքային թիմերում: Ինձ հետաքրքում էր՝ արդյոք այն հանգամանքը, որ մադրիդյան ակումբում սկսել են ավելի շատ երիտասարդ ֆուտբոլիստներ խաղալ պայմանավորված է հենց իր գործոնով, թե՞ կան այլ պատճառներ: Նա նշեց, որ պատճառը վնասվածքներն են, բայց նաև ինքը մեծ ցանկություն ունի ավելի շատ վստահել երիտասարդներին:

Սոլարին նշեց, որ անկախ նրանից, որ «Ռեալը» միշտ ձգտում է գեղեցիկ ֆուտբոլ խաղալ, բայց ֆուտբոլում ամենակարևորը արդյունքն է հատկապես այնպիսի թիմի համար, ինչպիսին է «Ռեալը»: Ընդհանրապես, ինչպես Սոլարիի, այնպես էլ Սիմեոնեի դեպքում, կարող եմ ասել, որ իրենց հաջողության գրավականը մանրուքների վրա ուշադրություն դարձնելն է՝ սկսած ֆուտբոլիստների հետ առանձնազրույցներից, վերջացրած կապող օղակներին իրար մոտ խաղացնելուց:

- Ներկա գտնվեցիք նաև «Լեգանես» թիմի մարզմանը: Գրանդ ակումբների ֆոնի վրա ի՞նչ տպավորություն թողեցին այդ թիմի մարզումները և ենթակառուցվածքները:
- Ինչպես գիտեք, վերջերս «Փյունիկը» համագործակցության պայմանագիր է ստորագրել այդ թիմի հետ, և այդ առումով ինձ հետաքրքիր էր մոտիկից ծանոթանալ նաև այս թիմի հետ: Մինչ այդ մենք միայն թոփ ակումբներ էինք այցելել և համեմատության համար շատ կարևոր էր տեսնել նաև, թե ինչպես են կազմակերպվում տարբեր գործնթացները միջին մակարդակի ակումբում: Շատ համեստ ենթակառուցվածքներ ունեին, բայց կազմակերպվածությունը շատ բարձր մակարդակի էր: Հանդիպեցինք նաև թիմի գլխավոր մարզիչ Մաուրիսո Պելեգրինիի հետ, ով մեզ հետ նույնիսկ կիսվեց «Բարսելոնի» հետ խաղի իր նախապատրաստական ծրագրերով, հնարավորություն ընձեռեց հետևել նախախաղային հիմնական մարզմանը:

- Ամբողջ ընթացքում ՀՖՖ Տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսը և ֆիզպատրաստության մարզիչ Խավիեր Մինյանոն ուղեկցում էին ձեզ: Ի՞նչպիսին էր իսպանացիների վերաբերմունքն այս մասնագետների նկատմամբ:
- Երկուսն էլ շատ ճանաչված և հարգված մասնագետներ են Իսպանիայում և մեծ հեղինակություն են վայելում: Հենց նրանց գործոնով պայմանավորված՝ մեզ ամենուրեք շատ ջերմ ընդունելություն էին ցուցաբերում:

- Եթե փորձենք ամփոփել ուղևորությունը, կարո՞ղ եք նշել մի քանի հիմնական ուղղություն, որոնց վրա հիմնվում է իսպանական ֆուտբոլը և որոնք կարող են կիրառելի լինեն նաև մեր ֆուտբոլում:
- Կարող եմ առանձնացնել 3 հիմնական մտայնություն, որոնցով առաջնորդվում են իրենք և պետք է փոխառենք մենք: Անկախ ցուցադրած խաղից՝ ֆուտբոլում ամենակարևորն արդյունքն է, ֆուտբոլում շատ մեծ դեր ունի կազմակերպվածությունը ինչպես խաղադաշտում, այնպես էլ խաղադաշտից դուրս, և, իհարկե, հոգեբանական գործոնը, ավելի կոնկրետ՝ մենտալ ուժը, ցանկությունը, նվիրվածությունը:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

07:45
«Լադանիվա»-ն անցավ «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակիչ փուլ
Հայաստանը «Եվրատեսիլ 2024» երգի միջազգային մրցույթում ներկայացնող  «Լադանիվա» խումբն անցել է  մրցույթի...
Աղբյուր` Panorama.am
23:49
Որտե՞ղ է Բագրատ Սրբազանը
Ի պատասխան իշխանության կողմից տարածվող ապատեղեկատվության, Բագրատ Սրբազանը տեսանյութով ներկայացրել է, թե որտեղ է այս պահին։ Նրա խոսքով, ինքն...
Աղբյուր` Panorama.am
23:04
«Կամազ»-ի վարորդը ոգելից խմիչք օգտագործած վիճակում էր. Ոստիկանապետ
«Չեմ կարող ասել, թե ինչու էր վարորդը վարել մարդկանց ուղղությամբ, ինքը կասի, բայց բեռնատարի վարորդը ոգելից խմիչք օգտագործած վիճակում...
Աղբյուր` Panorama.am
22:41
Աստծուց զինված եկել ենք հրապարակ և սիրտս փառավորված է եղել. Շուշան Պետրոսյան
«Պետք է սեփական անհատականություններից դուրս գալ և թիմային աշխատել; Թիմայինը Աստծուն ծառայելն է, որովհետև ավելի լուսավոր բան քան...
Աղբյուր` Panorama.am
22:04
Հանրահավաքի ընթացքում մարդկանց ուղղությամբ վարած «Կամազ»-ի վարորդը ձերբակալվել է. ՔԿ
Ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ մայիսի 9-ին Երևան քաղաքի Հանրապետության Հրապարակում «Տավուշը հանուն հայրենիքի»...
Աղբյուր` Panorama.am
21:56
ՔԿ-ն «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնությանը մեղադրում է լրագրողի գործունեությունը խոչընդոտելու մեջ
Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ ասվում է․ «ՀՀ ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ մայիսի 9-ին...
Աղբյուր` Panorama.am
21:51
Հիմա Բագրատ Սրբազանը միավորում է նաև քաղաքական ուժերի պոտենցիալը. Մելիք-Շահնազարյան
«Հետևաբար, ամեն ինչ ճիշտ ընթացքի մեջ է։ Վստահ եմ՝ համազգային հաշտեցումն ու միասնական աշխատանքը շուտով ցանկալի արդյունք կտան»։
Աղբյուր` Panorama.am
21:39
«Կամազ»-ի վարորդը չգիտեմ ինչու ժողովրդի վրա է քշել և վառելիքը թափել է հրապարակում. Բագրատ Սրբազան
«Վստահ եղեք, մեր ուզածը լինելու է, ես հավես չունեմ ամիսներով փողոցներում պտտվել, 7-10 օր՝ ամենաշատը»,-հանրապետության հրապարակում...
Աղբյուր` Panorama.am
21:12
Իմպիչմենտի գործընթացը և անհնազանդության ակցիաները վաղվանից սկսում ենք․ Բագրատ Սրբազան
Իմպիչմենտի գործընթացը սկսում ենք։ Այս մասին Հանրապետության հրապարակում հայտարարեց Բագրատ Սրբազանը։ «Խորհրդարանական երկու...
Աղբյուր` Panorama.am
21:01
Մենք սկսեցինք գողանալ ամենասուրբ տեղից՝ բանակից. Ֆելիքս Պողոսյան
Մայիսի 9-ի՝ Եռատոնի առիթով «Panorama-հարցազրույց» հաղորդաշարի հյուրն է 44-օրյա պատերազմում հերոսաբար նահատակված Կարեն Պողոսյանի...
Աղբյուր` Panorama.am
20:57
Հավակնո՞ւմ է արդյոք Բագրատ Սրբազանը վարչապետի պաշտոնին
Բագրատ Սրբազանը կարճ պատասխանեց լրագրողների մի քանի հարցին, որը ներկայացնում ենք ստորև․ - Բացառում եք, որ նախկին իշխանության կարկառուն...
Աղբյուր` Panorama.am
20:36
Սուրեն Սուրենյանց․ Իմպիչմենտի փուլը
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է․ «Իմպիչմենտի փուլը Դե, բնականաբար, մեկ ժամը, հետո 20 րոպեն անցան, բաց Փաշինյանը հրաժարական...
Աղբյուր` Panorama.am
20:30
Առաջին քայլը լինելու է ԱԺ-ի միջոցով նրան անվստահություն հայտնելը․ Բագրատ Սրբազան
«Առաջին քայլը, որն անելու ենք, լինելու է ԱԺ-ի միջոցով նրան անվստահություն հայտնելը և պաշտոնանկության հասնելը։ Մենք կքննարկենք ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
20:15
Խոփդ քարին է կպել, Նիկո՛լ Փաշինյան. Բագրատ Սրբազան
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի՝ Փաշինյանի հրաժարականի համար հատկացրած ժամանակը սպառվեց։ Սրբազանը, մինչ հետագա գործողությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:49
Մեր այս ամբողջ անցած անպատվության, արնաքամության շղթան այսօր պետք է կտրվի․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
«Վստահ եմ՝ այսօր նաև Եռաբլուրը, որոշակի իմաստով, փոքր չափով ցնծության մեջ է։ Մեր այս ամբողջ անցած անպատվության շղթան այսօր պետք է կտրվի,...
Աղբյուր` Panorama.am
19:34
Այս շարժումը մեզանից գողացված ապագան վերադարձնելու մասին է․ Սուրեն Պետրոսյան
«Երբ մեզ փորձում էին նմանեցնել 2018թ․-ի քայլերթին,մտածեցի, թե բովանդակային առումով ամենամեծ տարբերությունն, այնուամենայնիվ, որն...
Աղբյուր` Panorama.am
19:12
Այսօր հոգիս փառավորվել է, ուրախ եմ, որ ազգս Տավուշի կողքին է․ Գառնիկ Դանիելյան
«Մի քանի շաբաթ առաջ այս ամբիոնից ելույթ ունեցա և ասացի՝ Տավուշում ստեղծված իրավիճակով պայմանավորված շատ կարևոր է, որ ժողովուրդը սատար...
Աղբյուր` Panorama.am
18:47
«Ուզում եմ ունենալ հայրենիք, դրա համար այստեղ եմ»
Ինչն է մարդկանց բերել Հանրապետության հրապարակ
Աղբյուր` Panorama.am
18:43
Ճշմարտությունը երկրի սահմաններից եկավ այստեղ՝ հայոց մայրաքաղաք և ողջ հայությանն արթնացրեց․ Գուրգեն Մելիքյան
«Ողջույն մեծապատիվ իմ ժողովուրդ, խլված Եռատոնդ շնորհավոր լինի։ Վերադառնալու ենք կրկին՝ Եռատոնը տոնելու, հավաստիացնում եմ՝ մոտ  է այդ...
Աղբյուր` Panorama.am
18:42
Բագրատ Սրբազան. Նիկոլ Փաշինյան, մեկ ժամ ժամանակ ունես հրաժարական ներկայացնելու
«Մենք պետք է հրաժարվենք հպարտությունից, հպարտության մեղքից՝ խոնհարությամբ գիշեր-ցերեկ արարելու սկզբունքով»,-ելույթ ունենալով...
Աղբյուր` Panorama.am
18:24
Օրհներգով ու Տերունական աղթքով մեկնարկեց Հանրապետության հրապարակի հավաքը
ՀՀ օրհներգով սկսվեց Հանրապետության հրապարակում «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժման անդրանիկ հավաքը՝ Հանրապետության հրապարակում՝...
Աղբյուր` Panorama.am
17:59
Հանրապետության հրապարակը լեփ լեցուն է. Բագրատ Սրբազանը ժամանեց
Մայիսի 4-ին Տավուշի սահմանապահ Կիրանց գյուղից սահմանազատման դեմ սկիզբ առած պայքարի մասնակիցները Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ մուտք գործեց...
Աղբյուր` Panorama.am
17:42
Բագրատ Սրբազան. Էս Հայաստանում նիկոլական չկա՞
«Ողջունում եմ ժողովրդի սերը, գնահատանքը։ Մեր ժողովուրդն արժանի ժողովուրդ է, մի փոքրիկ հնարավորությունը նա սխրանքի կվերածի։ Մեր ժողովուրդն...
Աղբյուր` Panorama.am
17:25
Եկել եմ, իմ ժողովրդի կողքին կանգնելու. Միքայել Բադալյան
«Ես հայ առաքելական եկեղեցու հետևորդ եմ և եկել եմ իմ ժողովրդի կողքին լինելու»,-Հանրապետության հրապարակից հայտնեց ...
Աղբյուր` Panorama.am
17:06
Զարուհի Մուրադյան. Այն, ինչ հիմա կատարվում է մեզ մոտ, պետական դավաճանություն է
«Ես և ամուսինս եկել ենք քաղաքական ծրագիր լսելու, մեր ակնկալիքն դա է, որովհետև ուղակի հավաքվել, աղոթել, երգել-պարելու փուլն անցանք»,-...
Աղբյուր` Panorama.am
16:41
Քաղաքական լուծումներն այս դեպքում առաջնային են. Տիգրան Աբարհամյան
«Մեր հանրության բավականին մեծ խումբ, շերտեր արդեն իսկ հստակ պատկերացում ունեն այն ամեն ինչի հանդեպ, ինչը տեղի է ունենում մեր իրականության...
Աղբյուր` Panorama.am
16:14
Պարեկները փակել են Աբովյանից դուրս եկող ճանապարհները, որպեսզի քաղաքացիները չմասնակցեն հանրահավաքին
«Ես աբովյանից պետք է դուրս գամ, պարեկները քաղաքից դուրս գալացող ճանապարհները դրել փակել են»,-քաղաքացու ուղիղ տեսակապի տեսանյութն է...
Աղբյուր` Panorama.am
16:06
ՈՒՂԻՂ. Հանրապետության հրապարակում սպասում են Բագրատ Սրբազանի առաջնորդած երթին
Panorama.am-ն ուղիղ միացմամբ Հանրապետության հրապարակում է։ Այստեղ են հավաքվել բազմաթիվ մարդիկ՝ դիմավորելու Հայ առաքելական եկեղեցու Տավուշի...
Աղբյուր` Panorama.am
16:03
Մենք չենք շարժման համահեղինակը, ես չեմ կարող կոչ անել ժողովրդին միանալ. Լևոն Զուրաբյան
«Դա միշտ մեզ համար մնալու է Եռատոն, հարյուրավոր տարիներից հետո, պարտություններից, ցեղասպանությունից հետո մենք կարողացանք 90-ականներին...
Աղբյուր` Panorama.am
15:41
Սուրեն Պետրոսյան. Սա քաղաքակրթական հանցագործություն է
«Այսօր իշխանությունը սովորական բնակիչներին, բոլորին, ամբողջ հայությանը փորձում է  զրկել անգամ երազելու, հավակնություններ ունենալու...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Բագրատ Սրբազան. Նիկոլ Փաշինյան մեկ ժամ ժամանակ ունես հրաժարական ներկայացնելու
18:55 09/05/2024

Բագրատ Սրբազան. Նիկոլ Փաշինյան մեկ ժամ ժամանակ ունես հրաժարական ներկայացնելու

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}