Գերմանիայի պաշտպանության նախարարությունում ՌԴ-ին կոչ են արել «խաղի կանոններով» շարժվել
Ռուսաստանը պետք է խաղի կանոններով շարժվի, իսկ նրա արևմտյան հարևաններն ուժեղ ու համբերատար լինեն։ Այս մասին Դավոսի տնտեսական համաժողովի ժամանակ հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյաենը։ Այս մասին հայտնում է «Ռաշա թդեյը»։
«Մեր շահերից է բխում համոզել Ռուսաստանին ավելի շատ խաղալ կանոններով և վերադառնալ անցյալին։ Ուզում եմ պարզ արտահայտվել. խաղալ կանոններով՝ նշանակում է կարգուկանոն, ոչ այլ բան։ Օրինակ՝ հարգել այլ երկրների ինքնիշխանությունը»,- ասել է նախարարը։
Նրա խոսքով, Ռուսաստանի արևմտյան հարևանները պետք է ուժեղ լինեն։
«Ռուսաստանը չի հարգում թուլությունը, մյուս կողմից նա մեր հարևանն է, մեր հարևանը կլինի, և մենք պետք է դրա հետ աշխատենք»,- ընդգծել է նախարարը։