Քաղաքական 14:28 23/01/2019 Հայաստան

«Fake news»-երը Էբոլա վիրուսից արագ են տարածվում. Նաիրա Զոհրաբյանը՝ ԵԽԽՎ-ում

Այսօր ԵԽԽՎ-ում քննարկվել է «fake news»-երի խնդիրը, որպես հանրային կարծիքը խեղաթյուրող և հանրությանը մանիպուլացնող վտանգավոր գործիքի։ Հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը, խոսելով «fake news»-երի մասին, հայտարարել է, որ կեղծ տեղեկատվությունը այսօր տարածվում է Էբոլա վիրուսից առավել մեծ արագությամբ և կոչ է արել ԵԽԽՎ մշակույթի և մեդիայի հանձնաժողովում ստեղծել աշխատանքային խումբ, որի օրակարգը լինելու է «fake news»-երի դեմ օրենսդրական և իրավական լուծումների մշակումը։

«Մենք պարտավոր ենք պաշտպանել քաղաքացու՝ անաչառ և ստույգ տեղեկատվություն ստանալու իրավունքը,- ասել է պատգամավորը։   
            
Իր ելույթում Զոհրաբյանն ասել է, որ որպես նախկին լրագրող, որպես պատգամավոր և որպես քաղաքացի, այսօր քննարկվող խնդիրը համարում է ամենաակտուալ  և հրատապ լուծում պահանջող հարցերից  մեկը։

«Այո, մեդիա ազատությունը դեմոկրատական ընտրության հիմնական պայմաններից  է։ Սակայն, պետք է ընդունենք, որ այսօր  «ֆեյք» լրատվական ինդուստրիան կատաղի ձեռնոց է նետում պրոֆեսիոնալ մեդիային, ինչը տարածվում է «էբոլա» վիրուսից առավել մեծ արագությամբ։ 

Այսօր արդեն գործում են հսկայական «ֆեյք ինդուստրիաներ», որոնք ակտիվանում են հատկապես ընտրական փուլերում և մանիպուլացնում են հանրային կարծիքը։ ֆեյքային այս ինդուստրիան ստեղծում է ֆեյք իրականություն, որտեղ արդեն դժվար է  տարանջատել իրական տեղեկատվությունը՝ ստից։ Ես կարծում եմ ժամանակն է, որ ԵԽ անդամ երկրների ազգային խորհրդարանները լրջորեն քննարկեն «fake news»-ի խնդիրը և փորձենք օրենսդրական լուծումներ գտնել ընդդեմ «ֆեյք ինդուստրիաների», որպեսզի ապահովենք քաղաքացու՝ օբյեկտիվ և ստույգ տեղեկատվություն ստանալու իրավունքը։ Գերմանիան վաղուց արդեն  լուրջ և խիստ օրենսդրական լուծումների է գնում  ինչպես «fake news»-երի, այնպես էլ  սոցիալական ցանցերում ատելության խոսքի կանխարգելման համար։  
 
Ընդամենը ամիսներ առաջ որպես քաղաքապետի թեկնածու, ես տեսել եմ, թե ինչ զարհուրելի չափերի կարող է հասնել սոցիալական մեդիայում ատելությունն ու անհանդուրժողականությունը:

Նոր մեդիամիջավայրում, որտեղ ապատեղեկատվության տարածումը, ֆեյք լրատվությունը, դարձել են մանիպուլատիվ լուրջ գործիքներ, սկսում է  ձևավորվել  ֆեյք  իրականություն, ֆեյք  օրակարգեր, ինչը հանգեցնում է  տեղեկատվական անարխիայի։ Այսօր ԵԽ անդամ երկրներից յուրաքանչյուրում մեդիագրագիտությունը լուրջ խնդիր է և  այստեղ կարևոր անելիք ունեն քաղաքացիական հասարակությունն ու Զանգվածային լրատվության  խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունները։ Ես համաձայն եմ հարգարժան զեկուցողների հետ, որ  «fake news»-ները կարող են էապես  խեղաթյուրել հանրային կարծիքն ու ազդել ընտրական պրոցեսների վրա, ուստի պատահական չէ, որ այսօր սոցիալական տիրույթում «Ֆեյք-ինդուստրիաների» կատաղի պայքար է,  որոնց վրա հսկայական ռեսուրսներ են ծախսվում։ 

Առաջարկս  հստակ է՝ ԵԽԽՎ մշակույթի և մեդիայի հանձնաժողովում ստեղծել աշխատանքային խումբ, որի օրակարգը լինելու է «fake news»-երի դեմ օրենսդրական և իրավական լուծումների մշակումը։ Իսկ որպես Հայաստանի խորհրդարանի պատգամավոր և նախկին լրագրող, հայկական ոչ ֆեյք մեդիա դաշտի և այդ խնդրով զբաղվող հասարակական կազմակերպությունների հետ սկսելու ենք քննարկումներ՝ ընդդեմ «ֆեյք-news»-երի, որպեսզի պաշտպանենք ազատ խոսքն ու ազատ մամուլը, ինչպես նաև,  քաղաքացու՝ անաչառ և ստույգ տեղեկատվություն ստանալու իրավունքը»,-ասել է Նաիրա Զոհրաբյանը։ 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:25
Նայե’ք թաղավարդցի երեխաների աչքերին՝ տառապանք ու շա՜տ տխուր․ Մետաքսե Հակոբյան
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը գրում է․ «2021 թ.-ի մարտ...
Աղբյուր` Panorama.am
20:59
Լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը՝ լրագրողների հանդեպ կիրառված բռնությունների ու ճնշումների առնչությամբ
Լրագրողական կազմակերպությունների համատեղ հայտարարություն են տարածել՝ նախորդ շաբաթվա ընթացքում լրագրողների հանդեպ կիրառված բռնությունների ու...
Աղբյուր` Panorama.am
20:38
Թեհրանում հարյուրավոր բնակիչներ սգո ցույց են անում
Իրանի մայրաքաղաքի հարյուրավոր բնակիչներ հավաքվել են սգո ցույցի, որը տեղի է ունենում Թեհրանի ամենահայտնի հրապարակներից մեկում՝ Վալի Ասրում՝ ի...
Աղբյուր` Panorama.am
20:26
ՇՄՆ-ն չի կարողացել գործարկել միջազգային դոնորների դրամաշնորհներով կառուցված 4 ջերմատները, դրանք քանդվել են
«Հետքը» գրում է․ «Շրջակա միջավայրի նախարարությունը, դրա ենթակայությամբ գործող երկու ՊՈԱԿ-ները չեն կարողացել գործարկել...
Աղբյուր` Panorama.am
20:09
Բոլոր 14 քաղաքացիներն ազատ են արձակվել, նրանցից մեկը տեղափոխվել է Վանաձորի ԲԿ․ Գառնիկ Դանիելյան
Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին տարված բոլոր 14 քաղաքացիները ազատ են արձակվել։ Այս մասին հայտնում է «Հայաստան» խմբակցության...
Աղբյուր` Panorama.am
19:37
Ծեծի է ենթարկվել Տավուշի շարժման մասնակից, ազատամարտիկ Մելքոն Թամրազյանը
Ջարդարարների կողմից ծեծի է ենթարկվել «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման մասնակից , ազատամարտիկ Մելքոն Թամրազյանը։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
19:31
Երևանի Կապույտ մզկիթի նիստերի դահլիճում տեղի կունենա հոգեհանգստյան արարողություն՝ ի հիշատակ Ռայիսիի
ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության մշակույթի կենտրոնը տեղեկացնում է․ «Մայիսի 23-ին՝ հինգշաբթի օրը, ժամը 18:30-ին, Երևանի Կապույտ մզկիթի նիստերի...
Աղբյուր` Panorama.am
19:18
Մեկնարկում է «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը
Ակբա բանկը և Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը մեկնարկում են «Օրգանական գյուղատնտեսության...
Աղբյուր` Panorama.am
19:12
Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի գործադիր իշխանության ղեկավարի պաշտոնակատարի հետ
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի գործադիր իշխանության ղեկավարի պաշտոնակատար Մոհամմադ Մոհբերի հետ,...
Աղբյուր` Panorama.am
19:02
Դատապարտում ենք ԵՊՀ-ի աշխատողների հանդեպ տեղի ունեցող աննախադեպ ճնշումները․ Հայաստանի բուհերի արհմիություն
 Հայաստանի բուհերի արհեստակցական կազմակերպությունների հանրապետական ճյուղային միությունը (Հայաստանի բուհերի արհմիություն) իր խորը...
Աղբյուր` Panorama.am
18:44
Ի՞նչ են ուզում անել Կիրանցում, քարտեզի վրա բացատրել է Իշխան Գևորգյանը
Ազատամարտիկ Իշխան Գևորգյանը փորձել է քարտեզի վրա բացատրել, թե ինչ են ուզում անել Կիրանցում։ Նա մասնավորապես ցուցադրել է Տավուշի մարզի...
Աղբյուր` Panorama.am
18:24
ԱԺ պատգամավորները մեկնում են Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է․ «Այս պահին ԱԺ «Հայաստան» խմբակցության գործընկերներ Արման Ղազարյանի և Մհեր...
Աղբյուր` Panorama.am
18:10
Կայացել է աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանի և Ազգային ֆիլհարմոնիկի երևանյան և մարզային համերգաշարը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, Էդուարդ...
Աղբյուր` Panorama.am
17:51
Նոր բացահայտումներ «Բերդկունք»-ում
ՀՀ ԳԵղարքունիքի մարզի «Բերդկունք» ամրոցի հյուսիսային աշտարակի պարսպապատից դուրս հայտնաբերվել է 13-րդ դարով թվագրվող նետասլաք...
Աղբյուր` Panorama.am
17:37
Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման մրցանակների ցանկը համալրվել է ՎԶԵԲ-ի և ՄՖԿ-ի չորս հեղինակավոր մրցանակով
Ամերիաբանկն արժանացել է միջազգային ֆինանսական հաստատությունների չորս հեղինակավոր մրցանակի առևտրի ֆինանսավորման ոլորտում: Առևտրի խթանման ծրագրի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Կիրանցի մոտ ոստիկանական գործողություններից վնասվածք է ստացել երգիչ Մրոն
Կիրանցի մոտ ոստիկանական գործողություններից վնասվածք է ստացել երգիչ Արսեն Գրիգորյանը՝ Մրոն։ «Վնասել են Արսեն Գրիգորյանին։ Մշակույթի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Բիրտ ուժ կիրառելով ոստիկանությունը Կիրանցից 14 քաղաքացու բերման է ենթարկել Նոյեմբերյանի բաժին
Այսօր Տավուշի մարզի Կիրանց գյուղի հարակից հատվածից կարմիր և սև բերետավորները պարեկների հետ միասին անհամաչափ ուժի կիրառման միջոցով քաղաքացիներին...
Աղբյուր` Panorama.am
17:07
Կիրանցն իմ ճանաչած գյուղը չէր, կարծես ուրվականների տարածք լիներ. Բագրատ Սրբազան
«Գյուղն իմ ճանաչած գյուղը չէր, կյանքն էր փոխվել, երբ մտանք գյուղ, կարծես, ուրվականների տարածք լիներ, մարդ չկար»,- Կիրանցից...
Աղբյուր` Panorama.am
16:45
Կիրանցի մուտքի մոտ լարված իրավիճակ է. Ոստիկաններն ուժի կիրառմամբ, քարշ տալով տարան քաղաքացիներին
Կիրանցի մուտքի մոտ լարված իրավիճակ է։ Բազմաթիվ կարմիր բերետավորներ գետնին գցեցին մի քանի քաղաքացիների, բռնի ուժ կիրառելով, քարշ տալով տարան։...
Աղբյուր` Panorama.am
16:33
Մեր գյուղում այս պահին սուգ է. Կիրանցի բնակիչ
«Մեր գյուղում առանց մեռել, սուգ է։ Մեր գյուղում այս պահին սուգ է, սգում ենք, տանջվում ենք մեր գյուղի, մեր հողի համար»,-ասում է...
Աղբյուր` Panorama.am
16:09
Ամո՜թ, ամո՜թ. Հ1-ի լրագրողներին ոստիկանական մեքենայով տարան Կիրանց, իսկ մյուսների մուտքն արգելված է
Կիրանցի մուտքի մոտ ժամեր շարունակ ԶԼՄ ներկայացուցիչները սպասում են, որ թույլ տան իրենց մուտքը  գյուղ։ Չնայած դրան, ոչ պատգամավորներին, ոչ...
Աղբյուր` Panorama.am
15:57
Բագրատ Սրբազանը հասել է Կիրանց
«Թող իմանան՝ հաստատություն ու ինստիտուտ այս երկրում չի գործում»։
Աղբյուր` Panorama.am
15:53
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարադատության նախարարություն
Տավուշի մարզի Կիրանց գյուղում կադաստրի կոմիտեի կողմից իրավունքների պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա: Նշված է ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
15:48
Իրանում ընտրություններ կանցկացվեն 50 օրվա ընթացքում
Իրանի նախագահի պաշտոնակատար է նշանակվել այդ երկրի  առաջին փոխնախագահ Մոհամմեդ Մոխբերը։ CNN-ի փոխանցմամբ, նա արդեն մի քանի հանդիպումներ...
Աղբյուր` Panorama.am
15:44
Նախարարությունը չի իրականացրել աղբահանության ծրագրի մի շարք միջոցառումները. Ատոմ Ջանջուղազյան
«2021-23 թթ. համար նախատեսված միջոցառումների ծրագրով  4 ուղղություններով 32 միջոցառում էր նախատեսված իրականացնել և այն...
Աղբյուր` Panorama.am
15:43
Գարեգին Երկրորդը ցավակցագիր է հղել Իրանի հոգևոր առաջնորդին
Մայիսի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցական նամակ է հղել Իրանի Իսլամական հեղափոխության...
Աղբյուր` Panorama.am
15:30
Երևում է՝ ադրբեջանցիները վաղուց էինք աչք դրել Ստեփանակերտի «Եվրոպա» հյուրանոցի վրա
Ադրբեջանցիները «վերակառուցում» են Ստեփանակերտի «Եվրոպա» հյուրանոցը։ Այս մասին գրել է Արցախի Հանրապետության Մշակույթի,...
Աղբյուր` Panorama.am
15:26
Հարցն այն է, թե ո՞ւմ է ձեռնտու այս փուլում Իրանի և Իսրայելի միջև ուղիղ ռազմական առճակատումը. Վահե Դավթյան
Քաղաքագետ, Էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանը գրում է. «Մի մոռացեք, որ Իրանը խորքային պետություն է։ Նախագահի մահը...
Աղբյուր` Panorama.am
15:22
Արդեն իսկ առաջին սյուներն են տեղադրվել Կիրանցում, գյուղը կիսվում է երկու մասի. Դանիելյան
«Միակողմանի զիջումներն Ադրբեջանին այսօր իրենց արտացոլումն են գտնում Կիրանց գյուղի տարբեր հատվածներում տեղադրված սյուների տեսքով։ Արդեն իսկ...
Աղբյուր` Panorama.am
15:05
Թաթոյան. Ձեզ ո՞վ է իրավունք վերապահել քաղաքական որոշումներով ու առանց իրավական հիմքերի Կիրանցում իրականացնել գաղտնի «սահմանազատում»
«Ձեզ ո՞վ է իրավունք վերապահել քաղաքական որոշումներով ու առանց իրավական հիմքերի Կիրանցում իրականացնել գաղտնի «սահմանազատում»,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ոստիկանները թույլ չեն տալիս Բագրատ Սրբազանին մուտք գործել Կիրանց
15:15 20/05/2024

Ոստիկանները թույլ չեն տալիս Բագրատ Սրբազանին մուտք գործել Կիրանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}