Պուտինի օրակարգում Փաշինյանի հետ հանդիպում չկա
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի աշխատանքային գրաֆիկում դեռ նշանակված չէ հանդիպում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, այս մասին հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Աղբյուրը հիշեցնում է, որ ՌԴ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինն ավալի վաղ տեղեկացրել է, որ Փաշինյանը հունվարի 25-ին կայցելի Մոսկվա՝ հանդիպելու Եվրասիական խորհրդի իր գործընկերների հետ։
«Ինչքան տեղյակ եմ, բանակցություններ ՌԴ նախագահի հետ նախատեսված չեն։ Ուրբաթը բավականին հագեցած օր է նախագահի համար, այդ պատճառով չգիտեմ, կլինի որևէ փոփոխություն։ Այս պահին դեռ նման շփումները համաձայնեցված չեն»,-հայտարարել է Պեսկովը։
Ավելի վաղ կառավարությունից հայտնել էին, որ Փաշինյանը հունվարի 24-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն՝ Մոսկվա: Ըստ աղբյուրի, Փաշինյանը կայցելի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Մոսկվայի կենտրոնակայան և հանդես կգա ելույթով՝ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) բարձրագույն մարմիններում Հայաստանի նախագահության առաջնահերթությունների վերաբերյալ: