Սելին Դիոնը հանրությանը ներկակացել է նոր ընկերոջ հետ
Կանադացի երգչուհի Սելին Դիոնը ներկա է եղել Փարիզի նորաձևության շաբաթվա շրջանակում Alexandre Vauthier ցուցադրությանը։ Գազետա.ռու կայքը, հղում անելով Le Figaro-ին, գրում է, որ ցուցադրությունը կայացել է հունվարի 22-ին։ 50-ամյա Դիոնը միջոցառմանը ներկայացել է 33-ամյա ընկերոջ՝ պարող Պեպ Մունոսի հետ։
fakty.ua –ն գրում է, որ չնայած զույգը պնդում է, որ նրանց միջև զուտ ընկերական հարաբերություններ են, բայց առաջին շարքում նստած Պեպեն և Սելիոն Դիոնն իրենց այնպես են պահել, որ ներկաների մոտ կասկած է առաջացրել նրանց վստահեցումները։
Սելիոն Դիոնի ամուսինը մահացել է 2016 թվականի հունվարին՝ 73 տարեկանում։ Երգչուհին ծանոթացել էր իր ապագա ամուսնուն, երբ նա 12 տարեկան էր, իսկ Ռենեն՝ 38։ Նրանք անուսնացել էին 1994 թվականին։