Ավելացել են հիվանդանոցներից դուրս գրումները
Համաճարակաբանական դիտարկման օրական տվյալների համաձայն` սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակի կայունացումը շարունակվում է:
Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ հունվարի 23-ի դրությամբ` նվազել են հանրապետության ամբուլատոր պոլիկլինիկական կազմակերպություններ դիմելությունը՝ 1684: Հիվանդանոցներում հոսպիտալացված է 711 հիվանդ, 91.1%-ը 0-14 տարեկան երեխաներ են:
Շատացել են նաև հիվանդանոցներից դուրս գրումները, այսօր դուրս է գրվել 81 պացիենտ: Կայուն վիճակ է դիտվում նաև սուր շնչառական վարակներով պայմանավորված շտապ օգնության կանչերում՝ 87 կանչ:
Իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքների համաձայն` հանրապետությունում շրջանառում է գրիպի Ա տեսակի H1N1 և H3N2 ենթատեսակները:
Շարունակվում է դպրոցներում և մանկապարտեզներում «համաճարակային ֆիլտրի» իրականացումը: Հունվարի 23-ի դրությամբ` սուր շնչառական գանգատներով հայտնաբերվել է 330 երեխա (Երևան՝ 111, մարզեր՝ 219): Բոլորը տուն են ուղարկվել:
Դպրոցներում և մանկապարտեզներում շարունակվում է հսկողությունը ջերմային ռեժիմի նկատմամբ, բոլոր շեղումների մասին տվյալները տրամադրվում են տեղական և տարածքային կառավարման մարմիններին:
Հարակից հրապարակումներ`
- Այսօրվա դրությամբ սուր շնչառական գանգատներով 514 երեխա կա գրանցված
- Լիանա Թորոսյան. Այս պահին սուր շնչառական վարակներով 500-550 հիվանդ է հոսպիտալացված
- Սուր շնչառական վարակներով բուժհաստատություններ դիմելիությունը նվազել է. ԱՆ
- Ունենք սուր շնչառական հիվանդությունների աճ. Արա Ասոյան