![](https://panorama.am/news_images/688/2063886_1/22.thumb.jpg)
Նիկոլ Փաշինյանն ընդամենը ներքին սպառման վարչապետ է. Աշոտյան
Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոսկովյան ասուլիսի հետքերով մի քանի ուշագրավ փաստ է ներկայացրել իր ֆեյսբուքյան էջում։
«1. Գտնվելով Մոսկվայում, ստանձնելով ԵԱՏՄ նախագահությունը և խոսելով Հայաստանի անդամակցության մասին ԵԱՏՄ-ին՝ Նիկոլ Փաշինյանը փաստացի կրկին բնութագրում է այդ անդամակցությունը որպես սխալ քայլ: Ակնհայտորեն դիտավորյալ հնչեցրած այս գնահատականի մեջ մերկանում են իր պաշտոնավարման օրոք հայ-ռուսական հարաբերությւոններում առաջացած կնճիռները, որոնց մասին մենք բարձրաձայնում ենք ամիսներ շարունակ, ի պատասխան լսելով քարոզչական սուտ, թե այդ հարաբերությունները առավել լավ են ու ամուր, քան երբևէ:
2. Իսլամական պետության ստեղծումը կապել Օբամայի օրոք Իրաքից ամերիկյան զորքերի դուրս բերման հետ նշանակում է ոչինչ չիմանալ և չհասկանալ գեոպոլիտիկայից և տարածաշրջանային զարգացումներից:
3. Դուշանբեի հանդիպումից անմիջապես հետո ուղիղ եթերում հանդիպման արդյունքները ներկայացնող Նիկոլ Փաշինյանին եկել է փոխարինելու բանակցությունների էթիկայից և գաղտնապահությունից խոսացող Նիկոլ Փաշինյանը, որի արդեն երկրորդ հանդիպման մասին (Սանկտ Պետերբուրգ և Դավոս) Հայաստանի հասարակությունը իմանում է օտարերկրյա աղբյուրներից:
Հերթական անգամ համոզվում եմ, որ Նիկոլ Փաշինյանն ընդամենը ներքին սպառման վարչապետ է և երկիր ներկայացնելու ունակություններ այդպես էլ ձեռք չբերեց»,- գրել է Աշոտյանը։
Հարակից հրապարակումներ`
- Գազի սակագնի հարցն ավելի ճիշտ կլինի կարգավորել ԵԱՏՄ շրջանակներում. Նիկոլ Փաշինյան
- Նիկոլ Փաշինյան. Հայաստանում ու Վենեսուելայում տեղի ունեցող իրադարձությունները նման չեն
- Հույս ունեմ, որ մեկ տարի հետո մենք կունենանք ավելի համախմբված և արդյունավետ միություն. Փաշինյան
- Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում է
Լրահոս
Տեսանյութեր
![GG-ում խուզարկությունը ռեպրեսիա է. Ռուբեն Մելիքյան](https://panorama.am/video_images/17/49467_1/f666d7bfa4e699_666d7bfa4e6d9.jpg)
![Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ. Բագրատ Սրբազան](https://panorama.am/video_images/17/49449_1/f666d70d2be002_666d70d2be042.jpg)