Նիկոլ Փաշինյանը նախանձում է Արմեն Սարգսյանին. ռուս քաղաքագետ
«Նիկոլ Փաշինյանի «դժբախտությունը» նրա խորհրդականների թիմն է»,- Еurasia daily-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ռուս քաղաքագետ Ալեքսեյ Մարտինովը:
Նա հույս է հայտնել, որ ՀՀ վարչապետը ուշադիր կլսի խելացի և կոմպետենտ մասնագետների կարծքիները, որոնք Հայաստանում բավականին շատ են:
Մարտինովը նշել է, որ Նիկոլ Փաշինյանի բախտը բերել է, որ ՀՀ նախագահը Արմեն Սարգսյանն է:
«Մենք խորհուրդ ենք տվել Փաշինյանին այստեղ և տարբեր լսարաններում օգտագործել նրա փորձը, նրա խորհուրդը, սակայն իմ հայ գործընկերները ասում են՝ նրանց հարաբերությունները լավ չեն: Ինչու՝ չգիտեմ: Ակնհայտ է, որ նախանձի պատճառով: Արմեն Սարգսյանն ինքնաբավ մարդ է, ով ամեն ինչի հասել է աստիճանաբար: Փաշինյանի մոտ «փողոցային» գործչի բարդույթ կա: Նա միանգամից ստացել է ամեն ինչ, բայց հասկանում է, որ այնտեղ դատարկություն է, չունի փորձ, ոչ իմացություն, ոչ էլ որևէ ռազմավարություն»,-հավելել է բանախոսը:
Քաղաքագետն անհասկանալի է որակել Դավոսում Փաշինյան-Ալիև հանդիպման նպատակահարմարությունը:
«Դավոսը մեզ համար օտար հարթակ է: Այն տնտեսական, ոչ թե քաղաքական հարթակ է: Սա ղարաբաղյան հակամարտության կարգավորման օրակարգից մեզ հեռացնելու փորձ է: Դրանից հետո Փաշինյանն ինտրիգի համար ժամանեց Մոսկվա և շատ զարմացավ, որ այստեղ ոչ ոք նրան գրկաբաց չդիմավորեց: Ստացվում է, որ Դավոսից եկած մեծն Փաշինյանի համար ՌԴ նախագահի օրակարգում տեղ չկար»,-նշել է Մարտինովը:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը