Հասարակություն 19:01 28/01/2019 Հայաստան

Միշտ պետք է գնահատել մեր զինվորին, մեր արածը փոքր ինչ բարոյական աջակցություն է. Տեր Արամ քահանա Միրզոյան

Հայոց բանակին երկարամյա նվիրյալ ծառայության համար ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Արամ քահանա Միրզոյանը պարգևատրվել է «Գարեգին Նժդեհ» գերատեսչական մեդալով: Տավուշի Թեմից նշում են, որ Տեր Արամը ավելի քան մեկ տասնամյակ ծառայում է ՀՀ-ի ամենաերկար սահմանն ունեցող տարածաշրջանում, Տեր Հոր ամենօրյա խնամքի ներքո են գտնվում Հայոց հաղթանակած բանակի քաջարի զինվորները:

«Հաճելի է, երբ որ գնահատում են ծառայությունը, նվիրումը, բայց, բնականաբար, ավելի արժանավոր մարդիկ կան։ Միշտ պետք է գնահատել մեր զինվորին, մեր արածը պարզապես փոքր ինչ բարոյական աջակցություն է»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Տեր Արամ քահանա Միրզոյանը։ 

Տեր Արամն այսօր ողջ օրվա ընթացքում եղել է առաջնագծում՝ Հայոց բանակի 27-րդ տարեդարձի առիթով առաջին հերթին շնորհավորելու խրամատում  մարտական հերթապահություն իրականացնող զինվորին։

«Այսօր ամբողջ սահմանում շատ բարձր, տոնական տրամադրություն է, հատկապես Շամշադին աշխարհում, որն ամենաերկար սահմանն ունի, և առավել քան զինվորի, մեր բանակի դերը, հարգը, նշանակությունը որևէ մեկը չի կարող հասկանալ և գնահատել, քան սահմանում ապրող ժողովուրդը, որի համար պարզապես կենսական նշանակություն ունի հզոր բանակ ունենալը։

Այսօր այն օրն է, որ իբրև ազգ, ժողովուրդ շատ հպարտ ենք, որ ունենք պետություն, պետականություն, բանակ, և այսօր մեծ շուքով մեր ստեղծած ամենամեծ արժեքի՝  մեր հայոց հաղթանակած բանակի տարեդարձնքն ենք նշում»,- ասաց քահանան։

Նա ընդգծեց, որ հայ զինվորը շատ հպարտ է, որ հայ է ծնվել, այսպիսի համազգեստ է կրում, որը մեր հանրապետությունում ամենահարգվածն է ու ամենապատվաբերը։ 

Խոսելով եկեղեցի-հոգևորական-բանակ կապի մասին, Տեր Արամ քահանա Միրզոյանն ասաց, որ հայ ժողովրդի արյան մեջ է, մեր պատմությունը բազում է նման վկայություններով, որ մեր եկեղեցին միշտ պայքարել է, աղոթել է մեր ազգի միասնության, միասնականության, բռունցք լինելու համար։

«Դարեր շարունակ պայքարել ու երազել ենք այսօրվա համար, որ ունենանք պետականություն, հզոր բանակ, որը կպաշտպանի մեր արժեքները, սրբությունները։ Իբրև հոգևորական երջանիկ ենք, որ ապրում ենք ազատ, անկախ հանրապետությունում, ազատորեն, առանց կաշկանդավելու մեր մայրենի լեզվով աղոթքն ենք բարձրացնում առ Աստված, հնարավորություն ունենք մեր հավատքն արծարելու մեր կյանքում։ Դրա համար մենք մեծ  երախտապարտ ենք և աչքի լույսի պես փայփայենք մեր բանակը»,- ասաց Տեր Արամը։ 

Նա ընդգծեց, որ ինչպես ապրիլյանի ժամանակ, և ընդհանրապես ցանկացած վայրկյանի որևէ հոգևորական միշտ պատրաստ է իր սրբությունը պաշտպանելու. «Մենք Աստծուց ժառանգած հայրենիք ունենք, պարտավոր ենք պահել, պաշտպանել  մեր խաչով, մեր սրով, մեր աղոթքներով ու գրչով, մեր ամբողջ էությամբ»։

Հարցին, թե առաջինագիծը պաշտպանում են զինվորները,  իսկ թիկունքում ժողովուրդն է, ինչպիսի՞ն պետք է լինի ժողովուրդը, որպեսզի միասին կարողանան մեր երկրի սահմաններն անվտանգ պահել, Տեր Արամն ասաց. «Մեր հզորությունը կայանում է նրանում, որ մենք շատ արագ դառնում ենք համազգային բանակ։ Այսինքն, այնքան նվիրական և սուրբ է, որ փառք Աստծու, որևէ կարիք չկա միջամտելու, ինչ-որ կերպ աջակցելու, որովհետև բանակը շատ հստակ է իր առաքելությունը կատարում։ Ամեն անգամ այցելելով, շփվելով, տեսնում ենք, որ մեր բանակը պատրաստ է ամենաբարդ  խնդիրը կատարելուն, մեր զինվորն առավել քան վստահ է, որ մեր սահմանների անվտանգության հետ կապված մի փոքրիկ մտավախության դեպքում ամբողջ ազգն իրենց թիկունքին է, իրենց հետ  է, իրենց կողքին խրամատում կանգնած»։

Լուսանկարները՝ Տեր Արամի ֆեյսբուքյան էջից։ 

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:31
Իշխանությունն անում է Ադրբեջանի իրավազորությունը ճանաչող հայտարարություններ. Արման Թաթոյան
ՀՀ նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը գրում է. «Արդարադատության նախարարությունն այսօր ամոթալի ու խիստ դատապարտելի հայտարարություն էր...
Աղբյուր` Panorama.am
22:51
Կառավարության ղեկավարի պատճառով հերոսական ժողովուդը մատնվել է անզորության. Բագրատ Սրբազան
«Մեր հերոսական ժողովրդին արժանացրել եք արցունքի, անզորության եք մատնել, այն ժողովուրդը, որը Հայաստանի Հանրապետություն է պահել, սահման է...
Աղբյուր` Panorama.am
22:17
Կիրանցի պատգամավորը Փաշինյանի մոտից դուրս գալուց հետո, «Տեղի է ունենաում սարսափելի բան»
Նիկոլ Փաշինյանի հետ 2 ժամից ավելի տևած հանդիպման ավարտից հետո կիրանցի կանայք արտասվելով, հուզված դուրս եկան կառավարության շենքից, տղամարդիկ էլ՝...
Աղբյուր` Panorama.am
22:06
Անհանդուրժողականության գեներացման բոլոր դրսևորումները կարող են ճակատագրական լինել. Իվետա Տոնոյան
ԱԺ նախկին պատգամավոր Իվետա Տոնոյանը գրում է. «Վերջին օրերին Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչների նկատմամբ տարվող կեղտոտ ու...
Աղբյուր` Panorama.am
21:54
Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը
Դիվանագետների համահայկական խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Հայաստանի Հանրապետության պետականությանն սպառնացող,...
Աղբյուր` Panorama.am
21:18
Կիրանց գյուղի բնակիչները դժգոհ և հուզված դուրս եկան Փաշինյանի հետ հանդիպումից
Կիրանցի բնակիչները դժգոհ են Փաշինյանի հետ հանդիպումից։ «Շատ բան ասել չեմ կարող, բայց ինչ կա նույնն է»,- ասաց Կիրանցի բնակիչը։...
Աղբյուր` Panorama.am
21:15
Նիկոլը, Ալենը,Գռզոն և մյուսներն այս երկիրը թողել են թշնամու կամքի տակ․ Համբիկ Սասունյան
Համբիկ Սասունյանը ևս միացել է Կիրանցում տեղի ունեցող բողոքի ակցիային։ «Այս ամենը տեղի է ունենում, քանի որ 5-6 տարի առաջ եկավ մի մարդը,...
Աղբյուր` Panorama.am
21:00
Ով կմտածեր, որ ես պետք է պսակեմ Համբիկ Սասունյանին, այն էլ շուշեցի աղջկա հետ․ Բագրատ Սրբազան
«Մեր մեջ է գտնվում մեր սիրելի Համբիկ Սասունյանը»,- Կիրանցում ճանապարհը փակած քաղաքացիներին ներկայացրելով Համբիկ Սասունյանին, ասաց...
Աղբյուր` Panorama.am
20:49
«Հեռացնել Նիկոլին, որ էլ չհանձնի»․ Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա է
Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա է տեղի ունենում՝ ի աջակցություն տավուշցիների։ «Այստեղ որևէ բանակցության մասին խոսք չկա, տեռոր է։...
Աղբյուր` Panorama.am
20:40
Դատավորների եվրոպական միության հաջորդ ժողովը կանցկացվի Երևանում
Դատավորների եվրոպական միության ամենամյա ընդհանուր ժողովն այս տարի տեղի է ունեցել Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում: Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
20:20
Դուք իրականում ի՞նչ եք ուզում՝ «ֆոլլովեր», թե՞ Հայրենիք․ Անաիս Սարդարյանը Կիրանցում է
«Եթե մենք քաղաքականցնում ենք նույնիսկ եկեղեցին,եթե Հայրենիք սիրելը՝ քաղաքականեցնել է, ուրեմն շատ բան մի սպասեք։ Մենք ենք դա ասում՝ հայերս։...
Աղբյուր` Panorama.am
20:05
Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկայացման ընթացքում «Դավաճանը հողեր է հանձնում» գրությամբ պաստառներ են պարզվել
Օպերայի և  բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկայացման ընթացքում «Դավաճանը հողեր է հանձնում», «Հայրենիքը բոլորիս...
Աղբյուր` Panorama.am
19:49
Գյումրիում ավտոերթ է իրականացնում՝ ի պաշտպանություն Տավուշի
«Միացեք հանուն հայրենիքի, հանուն Տավուշի» վանկարկումներով և մեքենաների ազդանշաններով «Շիրակը հանուն հայրենիքի» շարժումն...
Աղբյուր` Panorama.am
19:42
Այնպիսի մարդիկ են զանգում, որ մեծ ոգևորություն եմ ապրում․ Գառնիկ Դանիելյան
Ճանապարհը փակ է, պայքարը շարունակվում է։ Այս մասին Տավուշի մարզում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության...
Աղբյուր` Panorama.am
19:14
Կիրանցի բնակիչները պահանջում են ողջախոհություն, ֆանտաստիկ պահանջներ չեն ներկայացնում․ Գեղամ Նազարյան
«Հարցեր չեն տալու, ուզում են պարզաբանում ստանալ և իրենց պահանջը ներկայացնել»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
18:54
Կիրանցի բնակիչները ոստիկանների ուղեկցությամբ և առանց լրագրողների հետ բառ փոխանակելու մտան Կառավարության շենք
Կիրանցի բնակիչները ոստիկանների ուղեկցությամբ և  առանց լրագրողների հետ բառ փոխանակելու մտան Կառավարության շենք, որտեղ պետք է տեղի ունենա...
Աղբյուր` Panorama.am
18:40
Արմեն Աշոտյանին վերագրված արարքում բացակայում է փողերի լվացման հիմնավոր կասկածը․ Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ ««Հայաստանի Հանրապետության դատախազության 2023 թվականի գործունեության մասին...
Աղբյուր` Panorama.am
18:09
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին արդեն տեղադրվել է թվով 35 սահմանային սյուն
ՀՀ Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա՝...
Աղբյուր` Panorama.am
18:00
Սուրեն Պետրոսյան.Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում
«Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում, հետևաբար սա այն փուլն է, որ այստեղի մարդկանց քանակով այևս չի...
Աղբյուր` Panorama.am
17:51
2 արծաթե և 5 բրոնզե մեդալ՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունից
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությունն ավարտել է 2 արծաթե ու 5 բրոնզե մեդալով։ Աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների բրոնզե...
Աղբյուր` Panorama.am
17:44
Մրցույթ. ուսուցչի ատեստավորում իրականացնելու նպատակով ԿԳՄՍՆ-ն կերաշխավորի կազմակերպությունների
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող...
Աղբյուր` Panorama.am
17:29
Օսկանյան. Առանց արցախահայության վերադարձի հարցի լուծման, ցանկացած կարգավորում լինելու է կիսատ ու ժամանակավոր
«Կան լուրջ իրավական հիմքեր արցախահայության վերադարձի հարցն հայ-ադրբեջանական հարաբերությունների օրակարգ վերադարձնելու համար, դա մեզ նոր...
Աղբյուր` Panorama.am
17:17
«Բարբի» ֆիլմի ռեժիսոր Գրետա Գերվիգը կգլխավորի Կաննի կինոփառատոնի ժյուրին
Երկու շաբաթից մեկնարկող Կաննի կինոփառատոնի ժյուրին կգլխավորի ամերիկուհի Գրետա Գերվիգը՝ «Լեդի Բըրդ» և «Բարբի» ֆիլմերի...
Աղբյուր` Panorama.am
17:10
Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի Հարավային Կովկաս
Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Խերտ Յան ԿՈՈՊՄԱՆԸ ապրիլի 30-ից մայիսի 4-ը կմեկնի...
Աղբյուր` Panorama.am
16:58
Անի Քոչար. Չգիտեմ, թե ինչու է ճակատագիրն ամեն անգամ նման դաժան խաղ խաղում ինձ հետ
«Այո, հոսպիտալացվեցի ու հերթական անգամ կյանքս փրկեցին։ Ստացվում է, որ եռակի վերապրած մարդ եմ, պետք է ասեմ փառք Տիրոջը, ահ»,-...
Աղբյուր` Panorama.am
16:52
Սթոլթենբերգը չհայտարարված այցով ժամանել է Կիև
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը չհայտարարված այցով գտնվում է Կիևում, հայտնում է դաշինքի մամուլի ծառայությունը։ Այդ մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
16:49
Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub
Մայիսի 7-ին Մոսկվայի տեղի կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությունը։ Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը կմեկնի ՌԴ՝...
Աղբյուր` Panorama.am
16:38
Մասիսում նոր եկեղեցի է կառուցվում
Մասիս խոշորացված համայնքում մի նոր եկեղեցի է կառուցվում՝ կանվանակոչվի Հայոզ Հայրապետի՝  Սուրբ Ներսես Շնորհալի կաթողիկսի անվամբ։ Գեղանիստ...
Աղբյուր` Panorama.am
16:33
Դատավոր Լուսինե Ալավերդյանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բողոքը
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լուսինե Ալավերդյանը մերժել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ, AntiFake.am կայքի հիմնադիր,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան
11:55 29/04/2024

Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}