Dior-ի ցուցահանդեսը՝ Լոնդոնում
Փետրվարի 2-ին Լոնդոնի «Վիկտորիա և Ալբերտ» թանգարանում կբացվի «Christian Dior. Designer of Dreams» ցուցահանդեսը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով թանգարանի պաշտոնական կայքում:
Ցուցահանդեսում կներկայացվեն նորաձևության տան հիմնադիր Քրիստիան Դիորի և նրանից հետո բոլոր կրեատիվ տնօրենների՝ Իվ Սան Լորանի, Մարկ Բոանի, Ջանֆրանկո Ֆերրեի, Ջոն Գալյանոյի, Ռաֆ Սիմոնսի և Մարիա Գրացիա Կյուրիի ստեղծագործությունները: Այսպիսով, կներկայացվի ֆրանսիական նորաձևության տան ողջ պատմությունը:
Ցուցահանդեսի նպատակն է ոչ միայն ներկայացնել բրենդի պատմությունը, այլ նաև նրա կապը Մեծ Բրիտանիայի հետ:
Christian Dior ֆրանսիական նորաձևության տունը հիմնադրվել է 1946 թվականին մոդելագործ Քրիստիան Դիորի կողմից: Ժամանակի հետ այդ բրենդի ներքո սկսել է թողարկվել ոչ միայն կանանց ու տղամարդկանց հագուստ, կոշիկ և պարֆյումերիա, այլև կոսմետիկա, մաշկի խնամքի միջոցներ, ժամացույցներ, ոսկերչական իրեր:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը