Հայտնի է դարձել Սիրիայում փախստականների ճամբարում երեխաների զանգվածային մահվան մասին
Երեխաների, այդ թվում նորածինների, զանգվածային մահվան դեպքեր են արձանագրվել Սիրիայի հյուսիս-արևելքում փախստականների ճամբարում։ Լենտա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։
Վերջին ութ ամսում Ալ-Հոլ ճամբար է գնացել շուրջ 23 հազար մարդ, որոնք փախնում են Դեյր-էլ-Զոր նահանգում բախումներից։ Այնտեղ մարտեր են ընթանում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմնաբորման և ընդդիմադիր «Սիրիայի դեմոկրատական ուժերի» միջև։
Դրա արդյունքում ճամբարը սարսափելի գերբնակեցված է, իրավիճակը ծայրահեղ է։ Այժմ Ալ-Հոլ ճամբարում 33 հազար մարդ կա, հիմնականում կանայք և երեխաներ։ Հաղորդվում է, որ փախստականների մեծ հոսքի պատճառով մարդիկ ստիպված են լինում մի քանի օր գիշերել բաց երկնքի տակ, առանց ծածկոցների, չնայած ցուրտ եղանակի։ Նրանցից շատերը շատ հոգած են, ուժասպառ մի քանի տարի ԻՊ-ի վերահսկողության տակ գտնվելու պատճառով։ Արդյունքում երկու ամսում ճամբարում մահացել է առնվազն 29 երեխա, մեծ մասը՝ ցրտից։
Հարակից հրապարակումներ`
- Սիրիայում ցրտից 15 երեխա է մահացել
- Սիրիայում ԻՊ գրոհայինները երկու ամսում շուրջ 700 մարդու են մահապատժի ենթարկել
- Սիրիայում հայտնաբերվել է զանգվածային թաղման վայր
- Սիրիայում մեկ տարում ոչնչացվել է 23 հազար գրոհային
- Սիրիայում 40 խաղաղ բնակիչ է զոհվել
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը