Արցախը տարին փակել է առանց ֆինանսական պարտավորությունների գրանցման
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի նախագահությամբ փետրվարի 1-ին տեղի է ունեցել կառավարության նիստ:
ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվությանգլխավոր վարչության փոխանցմամբ՝ նիստի օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ իր ելույթում Նախագահն ամփոփել է 2018 թվականի սոցիալ-տնտեսական զարգացման արդյունքները, նախանշել՝ 2019 թվականի անելիքները` համապատասխան հանձնարարականներ տալով դրանց պատշաճ իրականացման ուղղությամբ:
Բակո Սահակյանն ընդգծել է, որ նախորդ տարի, ընդհանուր առմամբ, հաջողվել է իրականացնել նախանշված ծրագրերը և ապահովել տնտեսության զարգացումը:
Երկրի ղեկավարը նշել է, որ համախառն ներքին արդյունքի ցուցանիշը կազմել է շուրջ 303 միլիարդ դրամ, ապահովվել է երկնիշ տնտեսական աճ, որի համար հիմք է հանդիսացել նյութական արտադրության ճյուղերի, մասնավորապես` հանքագործական արդյունաբերության և էներգետիկայի, ինչպես նաև առևտրի և ծառայությունների ոլորտներում գրանցված առաջընթացը:
Նախագահը դրական է որակել այն հանգամանքը, որ տարին փակվել է առանց ֆինանսական պարտավորությունների գրանցման:
Նախագահ Սահակյանը կարևոր ձեռքբերումներից է համարել նաև այն, որ էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում ապահովվել է ոչ միայն ինքնաբավություն, այլ նաև արտահանման հնարավորություն:
«Տնտեսության դինամիկ զարգացման կարևոր խթանիչներից է համապատասխան գործարար միջավայրի ստեղծումը, պահպանումը և զարգացումը, փոքր և միջին բիզնեսի համար նպաստավոր դաշտի ձևավորումը: Արցախի Հանրապետության գործարար միջավայրը մրցակցային առավելություն դարձնելը մեր տնտեսական քաղաքականության առանցքային թիրախներից է»,- իր ելույթում ընդգծել է Բակո Սահակյանը:
Անդրադառնալով 2019 թվականի անելիքներին` երկրի ղեկավարը նշել է, որ անհրաժեշտ է անել հնարավորը բոլոր նախատեսված ծրագրերի պատշաճ իրականացման համար` շեշտելով պետական ռեսուրսների օպտիմալացման ու արդյունավետ օգտագործման անհրաժեշտությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ