Զեյնալյան. Նախարարությունը վճռական է պրոբացիայի ոլորտը զարգացնելու հարցում
Արդարադատության նախարարությունը վճռական է պրոբացիայի ոլորտը զարգացնելու հարցում, և փորձագետների գիտելիքն ու փորձը կարող են իրենց նպաստը բերել համակարգի բարելավման աշխատանքներում:
Այս մասին հայտարարել է արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը Նիդերլանդների հելսինկյան կոմիտեի ծրագրերի ղեկավար Կոեն Գոեի, Նիդերլանդների արդարադատության համայնքային գծով խորհրդատու, պրոբացիոն ծառայության փորձագետ Լեո Թիխեսի և «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ տնօրեն Արտակ Կիրակոսյանի հետ հանդիպմանը։
ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, հանդիպման ընթացքում քննարկվել են Պրոբացիոն ծառայության կարողությունների զարգացման վերաբերյալ մի շարք հարցեր, որոնք հիմնականում վերաբերել են ռազմավարության և գործողությունների ծրագրի մշակմանը, Ծառայության և պետական, համայնքային մարմինների հետ սերտ համագործակցության ձևավորմանը, պայմանական վաղաժամկետ ազատման համակարգի օրենսդրության կատարելագործմանը, էլեկտրոնային մոնիտորինգի համակարգի դրական և բացական կողմերին:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ