Հայաստանի կանանց հավաքականը կմասնակցի աշխարհի առաջնությանը
Հայաստանի կանանց հավաքականը կմասնակցի աշխարհի առաջնությանը: Մրցաշարը տեղի կունենա մարտի 4-15-ը՝ Աստանայում: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի շախմատային ֆեդերացիայից:
Ըստ աղբյուրի՝ աշխարհի կանանց և տղամարդկանց թիմային առաջնությունները տեղի կունենա մարտի 4-15-ը, Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում: Կանանց թիմային առաջնությանը կմասնակցի նաև Հայաստանի կանանց ընտրանին: Մրցաշարում ելույթ ունենալու հրավեր մեր թիմը ստացել է 2018 թվականին կայացած շախմատի համաշխարհային Օլիմպիադայում բարձր արդյունք գրանցելու շնորհիվ:
Կանանց պայքարում հանդես կգան Ռուսաստանի, Չինաստանի, Ուկրաինայի, Վրաստանի, ԱՄՆ-ի, Հունգարիայի, Եգիպտոսի, Ղազախստանի եւ Հնդկաստանի թիմերը:
Հայաստանի տղամարդկանց հավաքականը ՖԻԴԵ-ի կողմից հրապարակված ցանկում նշված է որպես 2-րդ պահեստային թիմ:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին