Ալլա Պուգաչովայի թոռը գումար է խնդրել ժողովրդից
Ռուս հայտնի երգչուհի Ալլա Պուգաչովայի թոռը՝ ռոք-երաժիշտ Նիկիտա Պրեսնյակովը, Ինսթագրամում գրառում է արել՝ դիմելով իր երկրպագուներին։ tvc.ru-ն գրում է, որ նրա գումարը չի բավարարում նոր երգեր ձայնագրելու և տեսահոլովակ նկարահանելու համար։ Նա խնդրել է օգտատերերին ֆինանսապես աջակցել։
Պրեսնյակովը մի ծրագրի մասնակից է, որի շրջանակում երկրպագուները կարող են նյութական օգնություն ցուցաբերել սկսնակ կատարողներին։
«Եթե մենք միավորենք և հավաքենք անհրաժեշտ գումարը, ապա մեր երգը հնարավորություն կունենա հայտարարել իր մասին ամբողջ աշխարհով»,- գրել է Նիկիտան։
Երաժիշտն ինքնուրույն զբաղվում է իր խմբի՝ MULTIVERSE առաջխաղացմամբ։ Խմբի դեբյուտային ալբոմը թողարկվել էր նրա հաշվին։ Նա չի դիմել Ալլա Պուգաչովային օգնությանը։
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան