Քաղաքական 16:53 04/02/2019

Ճգնաժամը Վենեսուելայում և Հայաստանի չեզոքությունը

Հեղինակ` Աննա Մկրտչյան, քաղաքագետ

Այսօր եվրոպական մի շարք երկրներ՝ Իսպանիան, Մեծ Բրիտանիան, Շվեդիան և Դանիան միացան այն պետությունների ցանկին, ովքեր Վենեսուելայի ընդդիմության ղեկավար Խուան Գուայդոյին ճանաչում են որպես Վենեսուելայի ժամանակավոր նախագահ: Ֆրանսիայի ԱԳ նախարարն էլ հայտարարել է, որ նա իրավունք ունի կազմակերպել նախագահական ընտրություններ, քանի որ գործող կառավարությունը մերժում է դա անել։

ԵՄ անդամ երկրների կողմից այս քայլը հետևեց վերջնաժամկետի լրանալուն, որը անցած շաբաթ նրանք տվել էին Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին՝ նոր նախագահական ընտրություններ նշանակելու համար։

Ըստ հաղորդումների՝ հունվարի 31 փետրվարի 1-ին տեղի ունեցած ԵՄ ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը Իտալիան էր արգելափակել ԵՄ հայտարարությունը, որով Գուայդոն պետք է ճանաչվեր Վենեսուելայի նախագահ, եթե նոր նախագահական ընտրություններ չանցկացվեին։

Հիշեցնենք, որ Վենեսուելայի ազգային ժողովի նախագահ Խուան Գուայդոն ինքն իրեն երկրի ժամանակավոր նախագահ է հռչակել հունվարի 23-ին, ինչը լուրջ տարաձայնությունների տեղիք է տվել ոչ միայն Վենեսուելայում, այլ նաև միջազգային ասպարեզում։ Նրա նախագահությունը ճանաչում են ԱՄՆ, Կանադան, Բրազիլիան, Վրաստանը, Կոլումբիան, Պերուն, Չիլին և այլն երկրներ, ինչպես նաև Ամերիկյան պետությունների կազմակերպությունը։ Գործող նախագահ Մադուրոյին աջակցում են Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը, Բելառուսը, Չինաստանը, Սիրիան և այլ պետություններ, տարածաշրջանային երկրներից՝ Բոլիվիան, Կուբան, Նիկարագուան, Սուրինամը։

Մի խոսքով հեռավոր թվացող լատինամերիկյան երկրներից մեկի նախագահի հարցը սահուն վերածվել է աշխարհաքաղաքական և գաղափարախոսական պայքարի հերթական հարթակի։

Աշխարհաքաղաքական այն իմաստով, որ նկատելի է ռուս-ամերիկյան գլոբալ մրցակցության ազդեցությունը Վենեսուելայի ներքաղաքական պայքարի և Գուայդոյին կամ Մադուրոյին ճանաչող պետությունների բաշխվածության վրա։ ԱՄՆ դաշնակիցները հիմնականում հետևում են նրա գծին։

Հարցն ունի նաև գաղափարախոսական երանգավորում, ընդ որում երկուսը։ Մի կողմից ականատես ենք սոցիալիստական կառավարման մոդելի նահանջին ընդդեմ կապիտալիզմի (Մադուրոն սոցիալիզմի նվազող պաշտպաններից է), մյուս կողմից՝ միջազգային հարաբերություններում պահպանողական և ավելի լիբերալ մոտեցումների բախմանը։

Պահպանողականները՝ Ռուսաստանի առաջնորդությամբ համարում են, որ պետության ինքիշխանությունն անձեռնմխելի է, և ներքաղաքական պայքարը միայն այդ երկրի ներքին գործն է։ Լիբերալ մոտեցման ներկայացուցիչներն էլ գտնում են, որ առավել կարևոր են մարդու իրավունքները, և միջազգային հանրությունը պատասխանատու է նաև տվյալ երկրում ապրող մարդկանց իրավունքների պաշտպանության համար։

Վենեսուելայի ներպետական ճգնաժամի մյուս կարևոր չափումը աշխարհատնտեսական է։ Չմոռանանք, որ նավթի պաշարներով այս երկիրն աշխարհում առաջինն է, իսկ բնական գազի պաշարներով՝ աշխարհում 8-րդը, իսկ Հարավային Ամերիկայում՝ առաջինը։

Տպավորությունն այն է, որ կրկին գործ ունենք այսպես ասած «հիդրոկարբոնային անեծքի» հետ, երբ մեծաքանակ նավթագազային պաշարները երկրի համար դառնում են ոչ թե հարստացման ու բարեկեցության աղբյուր, այլ բերում են շարունակական հակամարտություններ ու ճգնաժամեր։
Մտավախություն կա, որ Վենեսուելայում հնարավոր է քաղաքացիական պատերազմ բռնկվի, ինչը կարող է զուգորդվել օտարերկրյա ինտերվենցիաներով։ Իրավիճակ, որն էլ ավելի կթուլացնի համաշխարհային ռազմավարական կայունությունը՝ առկա միջպետական խնդիրների ուժային լուծումները դարձնելով ավելի հավանական։

Իհարկե, կա նաև խնդրի արագ կարգավորման հնարավորություն՝ առանց լուրջ աշխարհաքաղաքական ցնցումների։  Մոտ ապագայում պարզ կդառնա, թե որ ուղղությամբ են իրադարձությունների զարգանում։

Այս ամենի մեջ հետաքրքրական է նաև պետության իշխանությունների ճանաչման, ինչ-որ չափով արտաքին լեգիտիմացիայի խնդիրը։ Ինչքա՞ն և ու՞մ կողմից ճանաչումն է բավարար, որ տվյալ սուբյեկտն համարվի պետության օրինական իշխանության կրողը։ Համանման խնդիր կա նաև հենց պետությունների ճանաչման հարցում, երբ համընդհանուր, միասնական մոտեցում չկա այդ նույն հարցերին պատասխանելիս (Կոսովոյի օրինակը)։

Վենեսուելայի ճգնաժամը մարտահրավեր է նաև աշխարհաքաղաքական բևեռների միջև հավասարակշռված կամ բազմավեկտոր արտաքին քաղաքականություն իրականացնող երկրների համար, ինչպիսին իրեն դիրքավորում է նաև Հայաստանը։ Մի կողմում ԱՄՆ ու եվրոպական երկրներն են, մյուսում՝ ՌԴ ու նրա համախոհ երկրները։ Երկու կողմի համար էլ կարևոր է ունենալ լրացուցիչ դրոշ իրենց շարքերում՝ անկախ այն ներկայացնող պետության չափից ու հզորությունից։

Երբ չկա հստակ պատասխան, թե ինչն է բավարար ճանաչման իրավազորության համար, կողմերն առաջին հերթին փորձում են մեծացնել կողմնակիցների քանակը։ Իսկ դա լրացուցիչ բարդություններ է առաջացնում նման հեռավոր հարցերում չեզոքություն պահպանելու մարտավարությանը հետևող երկրների, ի թիվս այլի, Հայաստանի համար, որն աշխարաքաղաքական առումով հայտնվել է մի բնագծում, գաղափարախոսական առումով՝ հակառակ ճամբարում։ «Չխոսես, քանի դեռ քո հետ չեն խոսել» բարեկրթության այս հնացած մաքսիմին հետևելն այս դեպքում թերևս ամենավատ ելքը չէ։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք. Սուրենյանց
«Երևանում կարող ենք ծանրակշիռ հաջողության հասնել, եթե տեղի ունենա Եկեղեցու, նրա սրբազան հայրերի դաշինքը դեմոկրատական, առաջադիմական ուժերի հետ»:
Աղբյուր` Panorama.am
17:04
Ահազանգ․Կոյուղաջրերը թափվում են Երևանի աղի լիճ
Աղի լիճը կամ Աղալիճը գտնվում  է Էրեբունի վարչական շրջանում: Այն ունի երկու ավազան  և  հայտնի է բուժիչ ջրով։  Լճով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սա չհայտարարված կապիտուլյացիա է. Գառնիկ Դանիելյան
«Հույս էլ ունենք, հավատ էլ ունենք, վճռականություն, կամք էլ ունենք, հայրենիքին նվիրվածություն էլ ունենք»,-  Կիրանցում՝ նախքան...
Աղբյուր` Panorama.am
16:28
Ինչ գեներացվել է Տավուշում, անհրաժեշտ է, բայց բավարար չէ, պետք է վերածվի համազգային շարժման. Պետրոսյան
«Այս իշխանությունները ոչ միայն պետական, ազգային շահի ընկալում չունեն, պետական մտածողություն չունեն, ժողովրդին ականջալուր լինելու...
Աղբյուր` Panorama.am
16:03
Քայլերթ Կիրանցից դեպի Երևան. մեկնարկը տրվեց աղոթքով
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանցում աղոթք հնչեցրեց, որին միացան հավաքված ժողովուրդը՝ տավուշցիներ, զոհված...
Աղբյուր` Panorama.am
15:29
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
«Ամսի 9-ին ժողովուրդը կհասնի Երևան և իր պահանջները հստակ կերպով կձևակերպի»
Աղբյուր` Panorama.am
15:18
Կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որը դրված է մեր սեղանին, իր էությամբ ու բնույթով կայսերական պատմություն է` գրված ծայրագավառի ժողովրդի համար. Փաշինյան
«Պետք է անցնենք ինքնաճանաչման շատ լուրջ գործընթաց: Մենք նաև այդտեղ ենք աքսիոմի մեջ մնացել` մտածելով, որ ճանաչում ենք ինքներս մեզ: Մենք...
Աղբյուր` Panorama.am
15:00
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Աշխարհահռչակ վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, համերգային...
Աղբյուր` Panorama.am
14:50
Կանգնել Արցախի ու արցախցու կողքին, կնշանակի կանգնել արդարության, մարդու հիմնարար իրավունքների կողքին. Արցախի թեմի առաջնորդ
«Արցախցու ձայնը դա Աստծո ձայնն է, արդարությունը հնարավոր չէ սպանել, որովհետև արցախցին ի սկզբանե արդարության ձայնն է բարձրացրել, ցանկացել է...
Աղբյուր` Panorama.am
14:34
Բոլոր խնդիրները սկսվեցին այն ժամանակ, երբ փորձ արվեց փակել Արցախի էջը. Մետաքսե Հակոբյան
«Արցախ վերադառնալու հետ կապված իմ պատկերացումները չեն տարբերվում ժողովրդի պատկերացումներից. հիմնական պայմանն է անվտանգության հաստատում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}