Համաշխարհային օվկիանոսի գույնը կփոխվի
21-րդ դարավերջում Համաշխարհային օվկիանոսի գրեթե կեսը կփոխի իր գույնը։ rt.com-ի հաղորդմամբ, նման եզրահանգման են եկել ամերիկացի գիտնականները համակարգչային մոդելի միջոցով, որը համադրում է գլոբալ տաքացման արդյունքում տարբեր ֆիտոպլանկտոնի տեսակների աճը և փոխազդեցությունը:
Ուսումնասիրողները պարզել են, որ կապույտ ջրերը կդառնան ավելի կապույտ, իսկ կանաչ մասերը՝ ավելի կանաչ։ Գունային գամմայի համալրման վրա կազդեն տեղի ջրիմուռների և ցիանոբակտերիաների կազմում տեղի ունեցող փոփոխությունները: Սակայն ծովային էկոհամակարգի համար դա կունենա բացասական հետևանքներ:
Ուսումնասիրողները նշել են, որ անզեն աչքով փոփոխոթյունը դժվար կլինի նկատել։
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան