Մխիթարյան. «Ոչ բոլորն են նման հնարավորություն ստանում»
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարծիք է հայտնել իր թիմակից Մաթեո Գենզդուզիի մասին: Տեղեկացնում է Goal.com-ը:
«Մաթեոն շատ տաղանդավոր ֆուտբոլիստ է, մեծ ներուժ ունի և իր հնարավորությունների սահմանում հանդես գալու դեպքում կարող է լավագույններից մեկը դառնալ աշխարհում: Գենզուզին դեռ 19 տարեկան է և արդեն խաղում է «Արսենալում»: Ոչ բոլորն են նման հնարավորություն ստանում:
Իհարկե, այդ տարիքում բարդ է նոր երկրին, նոր մշակույթին ու նոր թիմին վարժվելը, սակայն մենք հնարավորինս օգնում ենք նրան: Ասում ենք, որ պետք է քրտնաջան մարզվի, շատ աշխատի, քանի որ նրա համար ապագան առջևում է»,- ասել է Մխիթարյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին