Իրավունք 14:30 06/02/2019 Հայաստան

Վալերի Օսիպյանը դատարանում պատմեց, թե ինչ է կատարվել ՊՊԾ գնդում

ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը  «Սասնա ծռեր» խմբի անդամների գործով դատական նիստին մանրամասն պատմեց, թե ինչ է կատարվել ՊՊԾ գնդում այն ընթացքում, երբ ինքը ներսում էր՝ որպես պատանդ։

Հիշեցնենք, որ նա այս գործով տուժող է. 2016 թ. ՊՊԾ գնդի գրավման ժամանակ Վ. Օսիպյանը Երևանի փոխոստիկանապետն էր, մի քանի օր շարունակ պահվել է ՊՊԾ գնդում, այնուհետև ազատ արձակվել։

Վ. Օսիպյանը պատմեց. «2016 թվականի հուլիսի 17-ին առավոտյան ժամը 5-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահից ստացա զանգ և  տեղեկացա, որ ՊՊԾ ոստիկանության գունդը մի խումբ զինված քաղաքացիների կողմից զավթվել է։ Ես չեմ համակերպվում այն գաղափարի հետ, որ ասում են՝ գրավել են։ Գրավողն ուրիշ բան կգնա կգրվի, 35 հոգի 6 հոգու դեմ չի գնա գրավի։ Ապօրինի զավթել են։

Տեղեկանալով այս մասին, անմիջապես ծառայողական մեքենայով գնացի ՊՊԾ գունդ։ Հասնելով Էրեբունի ոստիկանության բաժնի մոտ, տեսա հավաքված մի խումբ ոստիկաններ, պարեկային մեքենաներ, անմիջապես հասկացա, որ այդտեղ պիտի կանգ առնեմ։ Կանգնելուց հետո մեքենայից իջա, տեսա ՊՊԾ գնդի մոտ կայանված կարմիր միկրոավտոբուս, շտապօգնության մեքենա, ինքնաձիգերով անկանոն շարժվող մարդիկ, Էրեբունու բաժնի դիմաց կանգնած ոստիկանության աշխատակիցներին։ Ինձ հորդորում էին, որ մի փոքր այն կողմ կանգնեմ,  որպեսզի ինձ չթիրախավորեն, որովհետև երբեմն կրակահերթեր էին լինում։ Տղաներից մեկի մոտ ռադիոկապ կար, լսվող ձայնից տարբերեցի Պավլիկ Մանուկյանի ձայնը և հասկացա, որ գունդ են մտել, մեր կապի միջոցները վերցրել են, բաժանել, մեր հաճախականության տակ իրենք կապի են դուրս գալիս»։

Նա նշեց, որ կապվել է Պավլիկ Մանուկյանի հետ, ներկայացել, առաջարկել զենքերը ցած դնել և դուրս գալ, այնուհետև համաձայնվել է բանակցել։

«Ինքն ընդունեց առաջարկս, բա՝ հիմա մոտենում եմ, ես քայլ արեցի, տղաները ուզում էին հետս գալ, ես  հրամայեցի, որ որևէ մեկը հետս չգա։  Այդ պահին, նկատեցի, որ Էրեբունու ոստիկանության բաժնից մոտեցավ պարոն Եղիազարյանը։ Տեղեկացավ ինչ է կատարվում։ Ես ասացի, որ գնում եմ այնտեղ, ասաց՝ գնանք միասին, ասացի՝ գնանք, պարոն Եղիազարյան։ Փորձում էինք բացատել, որ ճիշտ չեն անում։ Մենք մերն էինք ասում, իրենք իրենցն էին ասում։ Հասկացա, որ խոսակցությունները, բանակցություններն արդյունք չեն տալիս։ Փորձեցի զոհերի, վիրավորների մասին ինչ- որ բան տեղեկանալ, ասաց՝  բա ում պետք է մենք օգնություն ցույց տվել ենք, զոհ չունենք։

Արդեն ուզում էինք վերադառնալ, Սեդրակը ռադիոկապս տեսավ,  չէի տալիս, թե բա՝ պտի տաս, ասի՝ չեմ տալիս, թե բա մենակ կապի միջոցը չի, դու էլ պիտի գաս։ Այդպես սկսեցին բրդբրդել ինձ, ինքնաձիգը պահեցին վրաս։ Բոլորը պահեցին վրաս, հետևիցս ինքնաձիգով հարվածներ էի ստանում գլխիս և մեջքիս, ուսադիրներս պոկեցին, հետագայում տեղեկացա, որ Աշոտն էր։ Իրենք հարվածելով, ես պաշտպանվելով,  5-6 հոգով հարվածում էին, մտանք գունդ։ Անցակետի միջանցքում նկատեցի, որ համակարգիչների առջև աշխատում է Վարուժան Ավետիսյանը, ասացի՝ էս ի՞նչ եք անում, ասացին՝ լավ ենք անում, ռեժիմը մեր կյանքը կերավ։ Հանգստի սենյակում մեր հետ միասին 8 ոստիկաններ կային, ձեռքերները կապած էր։ Ինձ ու պարոն Եղիազարյանին էլ կանդալեցին»,- պատմեց նա՚

Վ. Օսիպյանն ասաց, որ անընդհատ բանակցում էր, իրեն հաջողվել է համոզել իր ու մյուս ոստիկանների ձեռքներն ազատել, համոզել է, որ հեռախոսն իր մոտ թողնեն, քանի որ ինքը դրսի ոստիկանների հետ կապող օղակն էր։

«Ինձ տարան դուրս, բարձրախոս բերեցին տվեցին ձեռքս ու ինքնաձիգն ուղղեցին իմ ուղղությամբ, ասացին՝ կգյուլենք պատի տակ, անմիջապես դիմի ոստիկաններին, թող զենքերը ցած դնեն ու գան միանան մեզ։ Դա տևեց 3-5 րոպե, սպառնալիքը սպառնալիքի հետևից։ Ես բնական է չհրամայեցի, դիմեցի կոչով, որ այս ուղղությամբ չկրակեն, իրենք էլ ձեր ուղղությամբ չեն կրակի։ Բա մենք դա չէինք ուզում, ասի ես դրանից ավելի չեմ ասի»,- դատարանում ասաց նա։

Նա հիշեց, որ այդ ժամանակ իրեն զանգել են դրսից, հարցրել, թե գնդի տարածքում տեսե՞լ է  ոստիկանության գնդապետ Վանոյան Արթուրին։

«Բարձրանալով Վանոյանի աշխատասենյակ, մուտքից պատկերացրեցի՝ ինչ է կատարվել։ Նկատեցի պատի վրա ինքնաձիգի պարկուճներ։ Ինչքան  քայլ էի անում, արյան հետքերն ավելանում էին։ Մոտենալով մուտքին՝ անմիջապես չկարողացա մտնել, ամբողջը արյուն էր։ Հաջողվեց մուտք գործել աշխատասենյակ, թափթփված էր, ամեն ինչ շուռ տված, տեսա կապույտ վերմակը ինչ -որ բանի վրա էր գցած,  երբ որ բարձրացրեցի, տեսա Արթուրն է անգիտակից վիճակում, արդեն մահացած էր։ Դին տեսնելով՝ զայրացած, մի փոքր անկառավարելի դարձա։ Բղավում էի, ասացի՝ էս ի՞նչ եք անում, Պավլիկը թե բա էս ո՞վ ա, ինչ դիակ ա, ո՞վ ա սպանել։ Զայրացա, սկսեցի քաշքշել։ Խնդրում էր հանգստանալ, որևէ մեկին առայժմ չասեմ։ Ասեցի՝  գյուլող տղա եք,  ինձ էլ գյուլեք, պրծեք։ Զանգեցի ու ասացի Վանոյան Արթուրը չկա, ասացին դե լավ ա, որ չկա։ Ես հասկացա, որ իրենք չհասկացան, որ մահացած է։ Նորից զանգեցի, ասացի՝ երևի ինձ ճիշտ չհասկացաք, Վանոյան Արթուրը մահացած է»։

Վ. Օսիպյանը 7 օր մնացել էր ՊՊԾ գնդում։

Հիշեցնենք, որ ՊՊԾ գնդի գրավման գործով «Սասնա Ծռեր» խմբի անդամներից կալանքի տակ շարունակում են մնալ ամբաստանյալներ Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը, որոնք մեղադրվում են նաև սպանության մեջ: Մյուսների նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխվել է՝  պատգամավորների անձնական երաշխավորությամբ։ Պավել Մանուկյանն ազատ է արձակվել 1 միլիոն դրամ գրավի դիմաց։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:22
Այ հիմա այդ ֆիլմը ցուցադրելու ճիշտ ժամանակն է։ Ասում եմ ամենայն լրջությամբ. Աշոտյան
«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է...
Աղբյուր` Panorama.am
23:03
Փրկարարները ձորն ընկած ավտոբուսից դուրս են բերում ուղևորներին
Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում ձորն ընկած ավտոբուսից փրկարարները դուրս են բերում ուղևորներին։ Տեսանյութը հրապարակել է ՆԳՆ...
Աղբյուր` Panorama.am
22:56
Սիրելի տավուշեցիներ, այս պայքարում դուք մենակ չեք. Կոնսերվատորիայի Միասնական շարժում
Կոնսերվատորիայի Միասնական շարժումն իր աջակցություն է հայտնում Տավուշում սկսված համակայկական պայքարին և կիսում Տավուշի ժողովրդի արդար պահանջը։...
Աղբյուր` Panorama.am
22:42
Այսօր Տավուշում ընթացողը շատ ավելին է, քան միայն տավուշյան հողերի հանձնման դեմ պայքարը. Արփի Մադոյան
Ցանկացած զիջում բերելու է միայն նոր պահանջների, ընդհուպ մինչև «Իրեվան, Զենգեզուր ու Գյոյչա»։
Աղբյուր` Panorama.am
22:35
Տավուշում և Հայաստանում սկիզբ առնող շարժման մասին. քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հոդվածը «Արմավիր» ՔԿՀ–ից
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար, AntiFake.am կայքի հիմնադիր, «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ և վարող,...
Աղբյուր` Panorama.am
22:28
Սրբազանն ասաց ամեն ինչ․ Արման Հովհաննիսյան
Երգիչ Արման Հովհաննիսյանն ինսթագրամի  սթորի բաժնում հաճախ է ոչ ուղղակի կերպով իր աջակցությունը հայտնում Կիրանցում պայքարի դուրս եկած...
Աղբյուր` Panorama.am
22:20
Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է Oragir.News կայքի լրագրողի և օպերատորի դեմ կատարված բռնությունը
Այսօր, ի աջակցություն Տավուշի, Դսեղի հատվածում քաղաքացիները փակել էին Երևան-Թբիլիսի ճանապարհը և խաղաղ ակցիա իրականացրել։ Համազգեստով ինչպես նաև...
Աղբյուր` Panorama.am
21:29
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ապրիլի 27-ին, ժամը 17:27-ին  ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում...
Աղբյուր` Panorama.am
21:21
Տավուշում տեղադրված սյուների մակետներ՝ Երևանում
Երիտասարդներն այսօր Երևանի փողոցներում Տավուշում տեղադրված սյուների մակետներ են տեղադրել, զգուշացնելով, որ այս ընթացքով միակողմանի զիջումները...
Աղբյուր` Panorama.am
21:16
Պատգամավոր. Ոստիկանական կառույցին հեղինակազրկում են իր պահպանության տակ գտնվող անձի առևանգումն ու բռնության օրինակը
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը, արձագանքելով ոստիկանության տարածած հաղորդագրությանը, գրում է....
Աղբյուր` Panorama.am
20:53
Վահագնին նստեցրեցին մեքենա, օպերատորիս տապալեցին գետնին. Իրավական գնահատական պետք է տրվի. Անի Գևորգյան
«Իմ օպերատորը՝ Ջանիբեկ Խաչատրյանը լավ է, կարելի է ասել՝ լավ է։ Փորձում ենք շարունակել մեր աշխատանքը Կիրանցում»,-ֆեյսբուքյան ուղիղ...
Աղբյուր` Panorama.am
20:37
ՔԿ-ն ոստիկանությանը հանձնարարել է գտնել Կիրանցում անվադողը ծակած քաղաքացուն
Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն...
Աղբյուր` Panorama.am
20:19
«Դավաճանը հայրենիք է հանձնում» գրությամբ պաստառ՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերի փակման գալա համերգին
«Դավաճանը հայրենիք է հանձնում», «Հայրենիքը բոլորիս կարիքն ունի». «Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերի փակման գալա...
Աղբյուր` Panorama.am
20:04
Ոստիկանները հրել և գետնին են գցել Oragir.News-ի լրագրողին
«Հայաքվե» նախաձեռնող խմբի անդամներն ի աջակցություն Տավուշի Դսեղի հատվածում փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը և խաղաղ ակցիա...
Աղբյուր` Panorama.am
19:29
Թևանյան. Ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին և կանգնեցնել պետության փլուզումը
«Նիկոլ Փաշինյանի իշխանության լեգիտիմությունը մոտենում է զրոյի, բայց դա չի նշանակում, որ նրան հեռացնելը ժամերի կամ օրերի խնդիր է, քանզի...
Աղբյուր` Panorama.am
19:18
Արթուր Դավթյանը Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն է
Հայաստանի սպորտային մարմնամարզության տղամարդկանց ընտրանու անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը դարձավ Եվրոպայի առաջնության...
Աղբյուր` Panorama.am
18:59
Քաղաքացու օրվա առթիվ համերգի ներկաներին հիշեցրեցին՝ Տավուշը հայրենիք է
Մինչ բեմում երգում են ու նշում Նիկոլ Փաշինյանի հռչակած քաղաքացու օրը, «Բաբոն տեր ա» նախաձեռնության անդամները հիշեցնում են՝ ....
Աղբյուր` Panorama.am
18:51
Արարատ Միրզոյանը կմեկնի Կատար
Ապրիլի 28-29-ը ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Կատարի Պետությունում: ԱԳ նախարարությունից հայտնում են,...
Աղբյուր` Panorama.am
18:32
Դիմակավորված անձինք հարձակվում են Newday-ի օպերատորի վրա
Ազատամուտ-Իջևան ճանապարհին մի քանի դիմակավորված ոստիկաններ հարձակվում են Newday լրատվական կայքի օպերատորին ու ևս մի քաղաքացու։ Չնայած ներկանների...
Աղբյուր` Panorama.am
18:12
Սյունիքում մեքենաներ են բախվել. կա տուժած
Ճգնաժամային կառավարման ազգային այսօր ժամը 12:31-ին  կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Վահանավանք թաղամասի խաչմերուկի մոտակայքում...
Աղբյուր` Panorama.am
18:00
Ոստիկանությունում կարծում են, որ իրենց թիրախավորում են
«Որոշ շրջանակներ, այդ թվում՝ նաև ԶԼՄ-ներ, սոցհարթակներում անհիմն և համակարգված եղանակով թիրախավորում են ՆԳՆ Ոստիկանությանը՝ փորձեր անելով...
Աղբյուր` Panorama.am
17:50
Մի՛ լռիր. «Բաբոն Տեր ա» նախաձեռնությունը լուռ ակցիա է իրականացրեց
«Բաբոն տեր ա» նախաձեռնության անդամներն այսօր Երևանում անցկացրեցին լուռ ակցիա՝ հնչեցննելով զանգը։  
Աղբյուր` Panorama.am
17:35
Իրավունք չունենք թույլ տալ, որ ադրբեջանցին հայտնվի Հայաստանի սահմաններից ներս. Իրազեկման երթ Իջևանում
«Իրավունք չունենք թույլ տալ, որ ադրբեջանցին հայտնվի Հայաստանի սահմաններից ներս ու այդպիսով Հայաստանը դարձնի անկենսունակ...
Աղբյուր` Panorama.am
17:18
Քաղաքագետ. Եկեղեցին ճիշտ հիմնարար խնդիր է դրել
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Իշխանությունը եւ Պետությունը տարբեր հասկացություններ են։ Եկեղեցին ճիշտ հիմնարար խնդիր է...
Աղբյուր` Panorama.am
17:07
Կիրանցում է Արցախի թեմի առաջնորդը
Կիրանցում են Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն եպիսկոպոս Ադամյանը և Մայր Աթոռից Արտակ եպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
16:57
Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են․ Բագրատ Սրբազան
«Սև հովազ» ջոկատի ազատամարտիկներն այսօր Տավուշում են՝ ոչ միայն իրենց աջակցությունը, այլև կեցվածքը հայտնելու հանուն հայրենիքի...
Աղբյուր` Panorama.am
16:50
Արարատ լեռը ողջ քրիստոնյա աշխարհն է ընդունել որպես հայերի սրբազան պատմության մաս․ Պրոֆեսոր
«Յուրաքանչյուր ժողովրդ ազատ է իր խորհրդանշաններն ընտրելու հարցում ՝ անկախ այն բանից ունի քաղաքական կազմակերպված հանրույթ, թե՝ ոչ,...
Աղբյուր` Panorama.am
16:35
«Իմնեմնիմի»-ում այսօր հերթապահելու են Լիկա Թումանյանն ու Մհեր Մկրտչյանը
«Իմնեմնիմի» փոդքասթի 95-րդ թողարկման հերթապահներն են հաղորդավար, իրավապաշտպան Լիկա Թումանյանն ու ռեժիսոր Մհեր Մկրտչյանը։...
Աղբյուր` Panorama.am
16:27
Սուրենյանց. Տավուշյան գործընթացը Նիկոլ Փաշինյանը մտցրել է փակուղի
«Տավուշյան գործընթացը Նիկոլ Փաշինյանը մտցրել է փակուղի։ Մի կողմից նա հրապարակայնացրել է, որ այդ տարածքներն ադրբեջանական են, ժամկետ է նշել,...
Աղբյուր` Panorama.am
16:08
Ոստիկաններն ուժով բերման են ենթարկել ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ոստիկանները քիչ առաջ Դեբետ գյուղի մոտ ուժով բերման են ենթարկել  ՀայաՔվեի անդամ, «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն»...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը
16:05 27/04/2024

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}