Հայ համայնքի հետ ճաշին Էմանուել Մակրոնի ու լրագրող Լեա Սալամեի առեղծվածային հայացքները քննարկումների տեղիք է տվել
Փետրվարի 5-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մասնակցել էր Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի տարեկան ճաշին, որտեղ իր ելույթում հայտարարել է, որ ապրիլի 24-ը կդառնա Հայոց ցեղասպանության հիշատակման ազգային օր։
Միջոցառման բացումը կատարել է Ֆրանսիայում հայտնի լրագրող Լեա Սալամեն։
Լրագրողն ու նախագահ Մակրոնը շփվել են, ինչը չի վրիպել լուսանկարիչների տեսախցիկներից։
Մի նկար, մի հայացք․ ֆրանսիական Closer-ը ուշադրություն է հրավիրել նախագահի ու հատկապես լրագրողի առեղծվածային հայացքներին ու հարց բարձրացրել, թե ինչ էին զրուցում նրանք։
Ըստ Closer-ի վարկածի, Լեա Սալամեն այս դյութիչ հայացքով Մակրոնին խնդրել է մասնակցել France 2 հանրային հեռուստաալիքով հեռարձակվող իր քաղաքական հաղորդմանը՝ L'Émission politique։
Նշվում է, որ Սալամեն Մակրոնի նախագահության 18 ամիսներին մի քանի անգամ հրավիրել է մասնակցել հաղորդմանը։ Նախորդ տարվա մայիսին Սալամեն նաև Մակրոնին մեղադրում էր, որ նա հարցազրույցներում նախապատվությունը տալիս է տղամարդկանց։
Հարակից հրապարակումներ`
- Արամ Առաջինը շնորհակալություն է հայտնել Մակրոնին
- Նիկոլա Ազնավուրը Էմանուել Մակրոնին դուդուկ է նվիրել
- Էմանուել Մակրոն. Ֆրանսիայում ապրիլի 24-ը կդառնա Հայոց ցեղասպանության հիշատակման օր
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին