Սաուդյան Արաբիայում կանանց թույլատրել են սովորել ՆԳՆ համալսարանում
Սաուդյան Արաբիայում կանանց թույլատրել են սովորել երկրի ներքին գործերի նախարարության էլիտար համալսարանում: Այս մասին գրում է The National-ը:
Դիմորդները պետք է բժշկական զննում անցնեն, ներկայանան հարցազրույցի և գրավոր քննություն հանձնեն: Կին դիմորդները պետք է լինեն 25-ից 35 տարեկան, ունենան 160 սմ հասակ և չունենան դատվածություն:
Նշվում է, որ համալսարանը գտնվում է Էր Ռիյադում, մասնագիտացված է անվտանգության և ռազմական ոլորտում ուսանողներ պատրաստելու մեջ: Շատ շրջանավարտներ այն ավարտելուց հետո աշխատում են պետական գերատեսչություններում:
Ավելի վաղ Սաուդյան Արաբիայում կանանց թույլատրել էին աշխատել որպես զբոսավար, ինքնուրույն որոշել, թե ինչպես են ցանկանում ծննդաբերել՝ բնական ճանապարհով, թե՝ կեսարյան հատման միջոցով, բացի այդ թույլատրել են մեքենա վարել:
Հարակից հրապարակումներ`
- Սաուդյան Արաբիայում կանանց թույլ են տվել ընտրել՝ ինչ ճանապարհով ծննդաբերել
- Սաուդյան Արաբիայում 40 հազար կին վարորդական վկայական է ստացել՝ վարելու արգելքի հանումից հետո
- Սաուդյան Արաբիայի կանայք ամուսնալուծության մասին կտեղեկանան սմս-ի միջոցով
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին