Բեզոսի մերկ նկարները հնարավոր է ձեռք են բերել հատուկ ծառայությունները
Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսի մասնավոր հետաքննական խումբը կարծում է, որ Բեզոսի մերկ նկարները կարող էին ձեռք բերել ԱՄՆ-ի պետական հատուկ ծառայությունները։ Այս մասին ասել է The Washington-ի թղթակից Մանուել Ռոյգ Ֆրանցիան՝ MSNBC-ի եթերում։ Այս մասին տեղեկանում ենք Gazeta-ից։
Լրագրողը պարզաբանել է, որ «շատ է խոսել» Բեզոսի հետաքննական խմբի ղեկավարի, անվտանգության հարցերով խորհրդական Գևին դը Բեքքերի հետ։ Ըստ լրագրողի, հետաքննիչը չի հավատում, որ մերկ նկարների արտահոսքը եղել է Բեզոսի հեռախոսի անվտանգությունը կոտրելու հետևանքով։ Բացի այդ, Բեզոսը կարծում է, որ National Enquirer-ում հրապարակումը կարող էր լինել «քաղաքականապես մոտիվացված»։
Հիշեցնենք, որ Բեզոսը մասնավոր հետաքննություն է անցկացնում այն բանից հետո, երբ համացանցում հայտնվեց սիրուհու՝ Լորեն Սանչեսի, հետ նամակագրությունը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին