Հասարակություն 14:10 12/02/2019 Հայաստան

Հայաստանը Սիրիայում՝ «օրենքի տառին համապատասխան»

Հայաստանի Հանրապետության հումանիտար առաքելությունը Սիրիայում իրականացվում է օրենքի տառին համապատասխան: Այս մասին այսօր Կիպրոսի պաշտպանության նախարար Սավաս Անգելիդիսի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար  Դավիթ Տոնոյանն՝ անդրադառնալով Հայաստանից 83 հոգանոց անվտանգություն ապահովող մասնագետներից բաղկացած խումբը Սիրիա գործուղելուն:

«Սիրիայի հետ մեր համագործակցության վերաբերյալ պաշտոնական լրահոսի մեջ նշված է եղել, որ Սիրիայի դե ֆակտո իշխանություններից գրավոր խնդրանք կա։ Հայաստանի Հանրապետության հումանիտար առաքելությունն իրականացվում է օրենքի տառին համապատասխան»,- ընդգծեց նախարարը:

Դավիթ Տոնոյանը նաև ասաց՝  եթե լինեն այնպիսի հանգամանքներ, եթե նաև ռազմական գործողություններին մասնակցելու անհրաժեշտություն լինի, Հայաստանը անպայման կանի դա ևս օրենքի տառին համապատասխան. «Իհարկե, միևնույն ժամանակ կաշխատենք համագործակցել արտախորհրդարանական ուժերի հետ՝ այդ հարցում որոշումը կայացնելու ժամանակ»:

Հիշեցնենք, որ Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու նպատակով , փետրվարի 8-ին, հումանիտար ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած խումբը (ընդհանուր՝ 83 անձ) մեկնել է Սիրիայի Արաբական Հանրապետություն:

Պաշտոնական տեղեկատվության համաձայն, Հայաստանի Հանրապետության կողմից Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու որոշումը կայացվել է` հաշվի առնելով Սիրիայում և հատկապես Հալեպ քաղաքում ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված հումանիտար ծանր վիճակը, ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի 2017 թվականի № 2393 և 2018 թվականի № 2401 բանաձևերը, սիրիական կողմի գրավոր խնդրանքները, ինչպես նաև Հալեպում մեծաթիվ հայկական համայնքի առկայությունը:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:13
Օսիպյան. Հարկ եմ համարել այստեղ գտնվել
Երևան քաղաքի Սեբաստիա փողոցում գտնվող «Մալաթիա մոլ»-ի շենք տարածք է եկել ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը։ Շենքում չորս ժամից առաջ...
Աղբյուր` Panorama.am
20:00
Եվրոպացի գիտնականները Արցախում կմասնակցեն հայագիտական գիտաժողովի
Օգոստոսի 26-27-ին Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնում տեղի կունենա «Հայոց արևելից կողմանք. պատմություն և...
Աղբյուր` Panorama.am
19:49
Մահացել է մոլորակի ամենահարուստ մարդկանցից մեկը
79 տարեկանում մահացել է ամերիկացի միլիարդատեր և հասարակական գործիչ Դևիդ Կոխը։ Լենտա.ռու-ի հաղորդմամբ, մահվան պատճառը չի նշվում։ Դևիդ Կոխը...
Աղբյուր` Panorama.am
19:35
Մամուլը պատմել է արքայազն Ուիլյամի վախերի մասին
Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամը, որը մի օր պետք է բարձրանա բրիտանական գահին, կարող է անհագստանալ միապետության համար՝ եղբոր՝ արքայազն Հարրիի ու...
Աղբյուր` Panorama.am
19:20
Մոսկվայում կկայանա Կոմիտասին նվիրված համերգ
Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի Մեծ դահլիճում սեպտեմբերի 20-ին կայանալու է համերգ նվիրված Կոմիտասի 150-ամյակին։ ՌԴ-ում ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
19:11
Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և որոշ մարզերում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 26-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
19:00
Ամենաբարձր վարձատրվող դերասանուհիները
Ամերիկյան Forbes  ամսագիրը կազմել է ամենաբարձր վարձատրվող դերասանուհիների վարկանշային ցուցակը։  Առաջին տեղում է Սքարլետ Յոհանսոնը, որը...
Աղբյուր` Panorama.am
18:48
Ստեղծվել է օծանելիք մարդու քրտինքից
Ֆիննական Mirum Helsinki գործակալությունը թողարկել է օծանելիք, որի բաղկացուցիչներից մեկը ընկերության աշխատակիցների քրտինքն է։ Բույրը կոչել են...
Աղբյուր` Panorama.am
18:33
Զելենսկին Ղրիմը համեմատել է ծնողներից երեխայի առևանգման հետ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարծում է, որ Ղրիմի թերակղզին գողացել են Ուկրաինայից այնպես, կարծես երեխային առևանգել են ծնողներից: Նա այս...
Աղբյուր` Panorama.am
18:18
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն՝ գազամատակարարման պլանային ընդհատումների մասին
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով  օգոստոսի 26-ին ժամը 10.00-ից մինչև...
Աղբյուր` Panorama.am
18:07
Սպիտակ տան նախկին խոսնակ Սառա Սանդերսը միացել է Թրամփի սիրելի Fox News-ին
Սպիտակ տան նախկին մամուլի խոսնակ Սառա Սանդերսը միացել է Fox News-ի թիմին։ Այս մասին հայտնել է ցանցը։ Սա, ինչպես գրում է CNN-ը,  ևս մեկ նշան...
Աղբյուր` Panorama.am
18:00
Մակրոնը հանդիպել է Թրամփին
Ֆրանսիական Բիարիցում G7  գագաթաժողովից առաջ Ֆրանիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկկողմանի հանդիպում է անցկացնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի...
Աղբյուր` Panorama.am
17:50
Շրջակա միջավայրի նախարարությունը մինչև սեպտեմբերի 4-ը որոշում կկայացնի. ecolur
«ԷկոԼուր»-ը գրում է.«Շրջակա միջավայրի նախարարությունը մինչև սեպտեմբերի 4-ը որոշում կկայացնի, արդյո՞ք Ամուլսարի ծրագիրը պետք է...
Աղբյուր` Panorama.am
17:47
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 79 դեպք
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 22-ից 23-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է...
Աղբյուր` Panorama.am
17:39
Sinkfield Cup. Արոնյանն ու Կարյակինը ոչ-ոքի են խաղացել
ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ընթացող Grand Chess Tour մրցաշարի 5-րդ փուլի 6-րդ տուրում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը սև խաղաքարերով ոչ-ոքի է...
Աղբյուր` Panorama.am
17:26
ԱՆ. «Մալաթիա մոլ»-ի հրդեհի հետևանքով տուժածներ կան. (լրացված)
Ժամը 15:47-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիա փողոցում գտնվող «Մալաթիա մոլ»-ի շենքում հրդեհ է բռնկվել:
Աղբյուր` Panorama.am
17:16
Թուրքական մամուլին զայրացրել է Հայոց ցեղասպանության մասին իսրայելցի հեղինակների գիրքը
Գրքի հրատարակմամբ զբաղվել է ամերիկյան Հարվարդ համալսարանի հրատարակչությունը։
Աղբյուր` Panorama.am
17:00
Մեկնարկում է «Նոր ալիք-2019»-ը
Հայաստանից հանդես է գալու Արտյոմ Հակոբյանը` Տյոմը։
Աղբյուր` Panorama.am
16:49
Խոշոր հրդեհ է բռնկվել «Մալաթիա մոլ»-ի շենքում
Այսօր ժամը 15:47-ին,  «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիա փողոցում գտնվող «Մալաթիա...
Աղբյուր` Panorama.am
16:38
Եղանակն՝ առաջիկա օրերին
Առաջիկա 5 օրերին Հայաստանի ողջ տարածքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Հանրապետության տարածքում օգոստոսի  25-29-ը սպասվում է...
Աղբյուր` Panorama.am
16:26
ՀԲՃ-ն՝ Ամուլսարում ուրանի և թորիումի առկայության մասին
Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնությունը հաղորդագրություն է տարածել Ամուլսարում ուրանի և թորիումի առկայության...
Աղբյուր` Panorama.am
16:17
Հեծանիվների համար նախատեսված հատվածում կայանած մեքենայի վարորդը հայտնաբերել է
Օգոստոսի 23-ին համացանցում մի լուսանկար էր տարածվել, որում երևում է մի մեքենա՝ կայանած ճանապարհի հեծանիվների համար նախատեսված հատվածում։...
Աղբյուր` Panorama.am
16:00
ՊԲ. Հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1500 կրակոց
Օգոստոսի 18-ից 24-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է...
Աղբյուր` Panorama.am
15:48
Մեր հիմնական պրոբլեմը նման մտածողությունն է. Գեղամ Նազարյան
Արամ Մանուկյանը` ՀԱԿ փոխնախագահը ասուլիս է տալիս ու բառացի ասում. «Մեր բոլոր պրոբլեմների արմատը Ղարաբաղում է՝ սուբյեկտիվ բան եմ ասում,...
Աղբյուր` Panorama.am
15:39
Ղարիբյան. «Խոսրովի անտառին» որևէ վտանգ չի սպառնում
«Հրդեհը Խոսրովի անտառում չէ»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Խոսրովի անտառ» պետական արգելոցի փոխտնօրեն Սմբատ...
Աղբյուր` Panorama.am
15:27
Նեյմարը հնարավոր է մնա ՊՍԺ-ում
Բրազիլացի հարձակվող Նեյմարը հնարավոր է մնա ֆիանսիական ՊՍԺ-ում։ «Գազետա.ռու»-ն գրում է, որ աղբյուրի տվյալներով՝ ֆրանսիական ակումբի...
Աղբյուր` Panorama.am
15:19
ՃՏՊ Աշտարակ-Էջմիածին ավտոճանապարհին, վարորդը հոսպիտալացվել է
Օգոստոսի 24-ին, ժամը 06:29-ին , «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Սասունիկ-Էջմիածին ավտոճանապարհին տեղի է...
Աղբյուր` Panorama.am
15:01
«Ջոնաթան Լիվինգսթոն ճայը» մշակութային շունչ էր տարել Սևան
Ամերիկացի գրող Ռիչարդ Բախի «Ջոնաթան Լիվինգսթոն ճայը» նովելը և համանուն ֆիլմը Սևանի ափին գտնվող Գրողների միության հանգստյան տանն էր...
Աղբյուր` Panorama.am
14:46
Աշխարհի ամենաարագ ֆուտբոլիստը
Բրազիլական «Ֆլամենգո» ակումբի խաղացողներից Բրունո Էնրիկեն մոլորակի ամենաարագ ֆուտբոլիստն է։ Խաղերից մեկի ժամանակ նրա արագությունը...
Աղբյուր` Panorama.am
14:28
Կրասնոդարի մարզում վթարից տուժած 6-ամյա երեխայի վիճակը կայուն ծանր է
Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը մշտական կապի մեջ է հիվանդանոցի և տեղի պատկան մարմինների հետ։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱՄՆ-ի հետ մենք ունենք բավականին ակտիվ հարաբերություններ. ԱԳ նախարար
14:42 22/08/2019

ԱՄՆ-ի հետ մենք ունենք բավականին ակտիվ հարաբերություններ. ԱԳ նախարար

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}