Քաղաքական 13:22 12/02/2019 Հայաստան

ՌԴ ԱԳՆ պաշտոնյա. ԵՄ Արևելյան գործընկերության մասնակից երկրներ Հայաստանին ու Բելառուսին չվստահելու հիմքեր չունենք

«ԵՄ Արևելյան գործընկերությունը մենք գնահատում ենք որպես  ոչ միանշանակ նախաձեռնություն, ինչի մասին մշտապես ասում ենք նաև նրա նախաձեռնողներին ու մասնակից անդամ երկրներին։ Իհարկե, չնայած բոլոր «գեղեցիկ խոսքերին», Բրյուսելի կողմից դրա իրականացման իրական փիլիսոփայությունը ոչ մեկի մոտ պատրանքներ չի առաջացնում։ Իսկ այդպիսի փորձերի հետևանքները՝ մեզ մտերիմ երկրներին դնել ընտրության առաջ՝ «լինել Ռուսաստանի կամ Եվրոպայի» հետ, մենք լիովին կարող ենք տեսնել Ուկրաինայում»,- «Комсомолськая Правда»-ի հետ հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ համաեվրոպական համագործակցության դեպարտամենտի տնօրեն Անդրեյ Կելինը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Արևելյան գործընկերության ծրագրով Արևմուտքը չի փորձում հեռացնել նրա անդամ հանդիսացող երկրներին՝ Հայաստանին ու Բելառուսին, Ռուսաստանից, որոնք նաև ՀԱՊԿ-ի ու ԵԱՏՄ-ի անդամներ են։

Կելինը նաև նշել է, որ միևնույն ժամանակ իրենք ըմբռնումով են մոտենում հայ ու բելառուս գործընկերների  հետաքրքրվածությանը ծրագրին, որը նրանց կողմից դիտարկվում է որպես Եվրամիության հետ հարաբերությունները խթանելու հնարավորություն՝ այդ թվում նաև իրենց տնտեսությունների զարգացման համար։

«Սրանք մեր հավատարիմ դաշնակիցներն են ու մենք նրանց չվստահելու հիմքեր չունենք»,-ասել է Կելինը։

ՌԴ ԱԳՆ պաշտոնյան նշում է, որ իրենք դեմ չեն միջազգային փորձով արդիականացմանը, իրենք էլ պատրաստ են Եվրամիության հետ կառուցողական համագործակցության՝ ոչ միայն երկկողմ, այլ նաև ԵԱՏՄ-ի ֆորմատով՝ «սակայն յուրաքանչյուր համագործակցություն պետք է լինի հավասար ու փոխշահավետ, չհանգեցնի բաժանարար գծերի ու խոչընդոտների, ձևավորված պատմական կապերի ոչնչացման»։

Կելինը կարծում է, որ Արևելյան գործընկերության հիմնական խնդիրը սա է, քանի որ «տեսնում են Բրյուսելի ակնհայտ փորձը՝ մենաշնորհելու նախկին ԽՍՀՄ երկրների տնտեսությունների արդիականացման թեման՝ անտեսելով եվրասիական ինտեգրման գործընթացները»։ 

Կելինը հավելել է նաև, որ իրենց կողմից ակտիվորեն աշխատում են Արևելյան գործընկերության շտկման ուղղությամբ, իսկ «ներսից» իրենց օգնում են հենց Հայաստանն ու Բելառուսը։

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:44
Վարչապետը հանդիպել է Հանրային խորհրդի անդամների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Հանրային խորհրդի անդամների հետ՝ խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
21:40
Նիկոլ Փաշինյանը՝ իր տված խոստումների մասին
«Բոլոր խոստումները, որ ես ասել եմ քայլարշավից սկսած, պատրաստ եմ և պետք է մեզ համար, ինձ համար նույնպես լինի գործունեության ուղենիշը»։
Աղբյուր` Panorama.am
20:45
«Հարության Ավետիս»՝ կանթեղներով երթ
Ապրիլի 20-ին երթի մասնակիցները Մ. Մաշտոցի պողոտայով և Ամիրյան փողոցով կքայլեն դեպի Հանրապետության հրապարակ:
Աղբյուր` Panorama.am
20:30
Թուրքիայում երիտասարդների 25 տոկոսը ո՛չ կրթություն է ստանում, ո՛չ աշխատում է
Թուրքիայում 15-24 տարիքային խմբին պատկանող երիտասարդների 25․5 տոկոսը ո՛չ աշխատում է, ո՛չ էլ՝ կրթություն ստանում։ Թուրքիայի վիճակագրական...
Աղբյուր` Panorama.am
20:21
«Կարմիր գլխարկը» հեքիաթը սեքսիստական են համարել
Կատալոնիայում քողարկված սեքսիզմը բացահայտելու ակցիա է կայացել, դպրոցները մտադիր են ազատվել այն հրատարակություններից, որոնցում քարոզվում է գենդերային անհավասարություն։
Աղբյուր` Panorama.am
20:10
Սավչենկո․ Այս անգամ մենք ընտրում ենք անցյալի չարիքի ու ապագայի հույսի միջև
Ուկրաինայի պատգամավոր Նադեժդա Սավչենկոն հայտարարել է, որ նախագահական ընտրությունների երկրորդ փուլում կաջակցի շոումեն Վլադիմիր Զելենսկուն:...
Աղբյուր` Panorama.am
20:00
Ստամբուլի քաղաքապետարանը Բեյքոզի հայկական եկեղեցու հիմնադրամին փոխհատուցում կվճարի
Ստամբուլի Բեյքոզ շրջանում գտնվող Սուրբ Նիկողայոս հայկական եկեղեցին շահել է Ստամբուլի քաղաքապետարանի դեմ հարուցված դատական գործը։ Ստամբուլի...
Աղբյուր` Panorama.am
19:44
Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանն ընտրողական աբորտների քանակով «առաջատարներից են»
23 միլիոն չծնված աղջիկ. գիտնականները հաշվել են սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման պատճառով չնծված աղջիկներին
Աղբյուր` Panorama.am
19:31
Թրամփը կրկին զայրացրել է HBO-ին
HBO հեռուստաալիքը, որը զբաղվում է «Գահերի խաղը» սերիալի արտադրությամբ, կոչ է արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին չօգտագործել ֆիլմը...
Աղբյուր` Panorama.am
19:25
ՄԻԵԴ-ը կհրապարակի Տեր-Պետրոսյանն ընդդեմ Հայաստանի վճիռը
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ապրիլի 25-ին կհրապարակի Տեր-Պետրոսյանն ընդդեմ Հայաստանի վճիռը։ Ինչպես ասվում է դատարանի կայքում,...
Աղբյուր` Panorama.am
19:20
ՔԿ. Երեք անչափահասների դանակահարության դեպքը բացահայտվել է
Մեղադրանք է առաջադրվել 28-ամյա երիտասարդին
Աղբյուր` Panorama.am
19:11
Ֆուտբոլի կին երկրպագուն՝ Իրանում
Իրանում ֆուտբոլի սիրահար կանայք տառացի կերպարանափոխվում են, որպեսզի խաղերի ժամանակ կարողանան հայտնվել մարզադաշտում։ Վեստի.ռու-ն գրում է, որ...
Աղբյուր` Panorama.am
19:06
Փաստաբան. Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը շատ ծանր է
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Մարինե Մելքոնյանի նախագահությամբ  ավարտվել է ԵԿՄ նախկին նախագահ, ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
19:00
Ջենիֆեր Լոուրենսը վերադառնում է կինո
Ամերիկացի դերասանուհի Ջենիֆեր Լոուրենսը  կխաղա նոր դրամատիկ ֆիլմում։ Ավելի քան 13 տարի առաջ նա սկսել իր դերասանական կարիեան։ dni24.com-ի...
Աղբյուր` Panorama.am
18:48
Հունաստանը Գերմանիայից կրկին պահանջում է Երկրորդ համաշխարհայինի միլիոնների փոխհատուցում
Հունաստանի պատգամավորները կողմ են քվեարկել նախաձեռնությանը՝ «բոլոր անհրաժեշտ իրավական և դիվանագիտական միջոցներով բավարարել Հունաստանի...
Աղբյուր` Panorama.am
18:35
Փարիզում արգելել են «դեղին բաճկոններին» ակցիա անցկացնել Նոտղը Դամի մոտ
Փարիզի ոստիկանությունն արգելել է «դեղին բաճկոններին» ապրիլի 20-ին նախատեսված հերթական բողոքի ակցիան անցկացնել  այրված Նոտղը...
Աղբյուր` Panorama.am
18:25
Փաշինյան. ««Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքը պետք է թիրախավորի կոռուպցիոներներին
«Ես, օրինակ, կոնկրետ ներդրողներից ունեմ շատ էմոցիոնալ արձագանքներ»
Աղբյուր` Panorama.am
18:14
Հանրապետության որոշ ավտոճանապարհներին ձյուն է տեղում
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 19-ին՝ ժամը 16:30-ի դրությամբ, Սևանի, Գավառի, Մարտունու,...
Աղբյուր` Panorama.am
18:00
Հազարավոր ուխտավորներ հավաքվել են Երուսաղեմում
Մի քանի հազար քրիստոնյա ուխտավորներ ուրբաթ հավաքվել են Երուսաղեմի Հին քաղաքում, որպեսզի խաչերթ կատարեն Հիսուս Քրիստոսի անցած ճանապարհով: Ավագ...
Աղբյուր` Panorama.am
17:52
Դիլիջանցու պղտոր ջուրն ու «Վեոլիա»-ի 10 հազար եվրոյի բարեգործությունը
Դիլիջան քաղաքի բազմաթիվ բնակիչներ սոցիալական ցանցերում իրենց դժգոհությունն են հայտնել խմելու ջրի որակի վերաբերյալ։ Ջրի խնդիրը նոր չէ։ Դեռ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Լուկաշենկոն հայտարարել է երկրում արտահերթ ընտրությունների մասին
Բելառուսում նախագահական ընտրությունները տեղի կունենան 2020թ․-ի աշնանը, իսկ խորհրդարանական ընտրությունները կլինեն արտահերթ։ Այս մասին այսօր...
Աղբյուր` Panorama.am
17:35
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 52 դեպք
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 18-ից 19- ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է...
Աղբյուր` Panorama.am
17:20
Արցախում 18 տարեկան տղան սպանել է հարազատ եղբորը
Օրեր առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Արցախի Շահումյանի շրջանի Նոր Գետաշեն գյուղում։ 18 տարեկան տղան սպանել է 9 տարեկան հարազատ եղբորը։...
Աղբյուր` Panorama.am
17:17
Լուկաշենկոն փոխում է սահմանադրությունը
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ անհրաժեշտ է թարմացնել երկրի հիմնական օրենքը ու գտնում է, որ նոր սահմանադրությունը պետք...
Աղբյուր` Panorama.am
17:00
Հայաստանում կա 300-ից ավելի սողանքային գոտի
Հայաստանում կա 300-ից ավելի սողանքային գոտի, որից 131-ը՝ ակտիվ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ արտակարգ...
Աղբյուր` Panorama.am
16:58
Ես մինչև այսօր գիտեի՝ ուրիշ մարդու մարդն եմ. Գեղամ Գևորգյան
«Ճիշտն ասած՝ ես զարմացած եմ, թե Նիկոլ Փաշինյանն ինչու է Ձեր թեկնածությունն առաջադրել այս կարևոր պաշտոնին»,- ԱԺ-ում  ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
16:50
Զելենսկու կինը ցանկանում է զրուցել Պորոշենկոյի կնոջ հետ
Ուկրաինայի նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկու կինը՝ Ելենան, ցանկություն է հայտնել շփվել  երկրի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյի կնոջ՝...
Աղբյուր` Panorama.am
16:39
Բորդոյում այրվել է 2 միլիոն շիշ ֆրանսիական գինի
Հինգշաբթի, ապրիլի 18-ին, Ֆրանսիայի Բորդո քաղաքի մոտակայքում գտնվող գինու պահեստում հրդեհ է բռնկվել, որի արդյունքում ոչնչացվել է առնվազն 2 միլիոն...
Աղբյուր` Panorama.am
16:27
Հիմա հավակնում եք մի պաշտոնի, որի համար կոմպետենտ չեք. Սամսոնյանը՝ Գեղամ Գևորգյանին
 ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի նշանակման հարցի քննարկման ժամանակ թեկնածու Գեղամ Գևորգյանին հարց...
Աղբյուր` Panorama.am
16:16
Դավիթ Սանասարյանը դատի է տվել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին
Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանը հայց է ներկայացրել վարչական դատարան՝ ընդդեմ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Այսօր ամենամեծ պատասխանատվությունը «Իմ քայլ»-ի վրա է. Ծառուկյան
15:47 19/04/2019

Այսօր ամենամեծ պատասխանատվությունը «Իմ քայլ»-ի վրա է. Ծառուկյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}