Մակեդոնիայի իշխանությունը սկսել է երկրի անվանափոխության գործընթացը
Սկոպյեում իշխանությունները սկսել են երկրի անվանափոխությունը՝ Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության և Հունաստանի պայմանագրի համաձայն։ Ռիա նովոստին գրում է, որ առաջինը փոխվում են կառավարական շենքերի և սահմանային անցակետերի վրայի ցուցատախտակները։
Հունաստանի խորհրդարանը անցյալ ուրբաթ կողմ է քվեարկել Մակեդոնիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության արձանագրության վավերացմանը. 300 հոգանոց խորհրդարանում «կողմ» է քվեարկել 153 պատգամավոր։
Հունաստանը և Մակեդոնիան 2018 թվականի հունիսին պայմանագիր են ստորագրել, որով լուծվում է երկար տարիներ շարունակվող վեճը նախկին հարավսլավական պետության անվան հետ կապված և բացում է Սկոպյեի ճանապարհը դեպի ՆԱՏՕ և ԵՄ։ Փաստաթղթի համաձայն, հանրապետությունը պետք է փոխի անունը և այուհետև կոչվի «Հյուսիսային Մակեդոնիա»։
Հարակից հրապարակումներ`
- Երկլեզու Մակեդոնիա
- Մակեդոնիայի խորհրդարանը հաստատել է երկրի անվանափոխությունը
- Հունաստանի և Մակեդոնիայի վարչապետներն առաջադրվել են Խաղաղության Նոբելյան մրցանակի
- Մակեդոնիան կոչվելու է Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետություն
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ