Աստղագիտության մեջ Հայաստանը մեծ երկիր է. մրցնակակիր գիտնական
Ամստերդամի համալսարանի Անտոն Պանեկուկի անվան աստղագիտության ինստիտուտի 79-ամյա պրոֆեսոր Էդվարդ Վան Դեն Հոյվելն, ով այսօր արժանացավ աշխարհահռչակ աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակին, հայազգի գիտնականի մասին առաջին անգամ լսել է 1960 թվականին, երբ դեռ ուսանող է եղել։ Այսօր Գիտությունների ազգային ակադեմիայում մրցանակի հանձնման արարողության ժամանակ այս հիշողություններով կիսվեց պրոֆեսորը։
«Համբարձումյանի անունը լսեցի իմ դասախոսից, ով կարդում էր աստղերի կառուցվածքի ու էվոլուցիայի թեմայով դասախոսություն»,- ասաց գիտնականը։
Հոյվելը շեշտեց, որ իր համար մեծ պատիվ է լինել Հայաստանում և ստանալ աշխարհահռչակ աստղագետ Վիկտոր Համբարձումյանի անունը կրող այս մրցանակը. «Ինչպես և իմ հայրենիքը, Հայաստանը ևս փոքր երկիր է, սակայն աստղագիտության մեջ Հայաստանն ամենևին էլ փոքր երկիր չէ, Հայաստանը տվել է բազմաթիվ աշխարհահռչակ գիտնականներ, որոնք աշխատում են աշխարահի բազմաթիվ երկրներում։ Աստղագիտության մեջ Հայաստանը մեծ երկիր է»։
Էդվարդ Վան Դեն Հոյվելի հետ Համբարձումյանի անվան մրցանակին են արժանացել նաև ՌԴ ԳԱ աստղագիտության ինստիտուտի պրոֆեսորներ Լև Յունգելսոնին և Ալեքսանդր Տուտուկովին, ով առողջական խնդիրները պատճառով չէր կարողացել ժամանել Հայաստան։
Ալեքսանդր Տուտուկովին էլ նշեց, որ հնարավորություն է ունեցել անձամբ շփվել Վիկտոր Համբարձումյանի հետ՝ 1970-80-ական թվականներին, երբ այցելել է Հայաստան՝ Բյուրականի աստղադիտարան։
Գիտնականներին շնորհավորեց և մրցանակ հանձնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Շատերը հարցնում են, թե այդ ինչպե՞ս է, որ այսպիսի փոքր երկիր Հայաստանը սահմանել է այսպիսի խոշոր գիտական մրցանակ։ Լինելով նորանկախ պետություն, Հայաստանն ամենադժվարին տարիներին էլ, ներկայումս էլ շարունակում է կարևորել գիտության զարգացումը, շարունակում է իր տեղն ունենալ առաջատար երկրների թվում։ Այս ամենի հետ մեկտեղ հասկանում ենք, որ դեռևս շատ անելիքներ կան մեր երկրում՝ գիտնականի արդյունավետ աշխատանքն ու արժանավայել կյանքն ապահովելու, գիտական հիմնարկները ժամանակից սարքավորումներով հագեցնելու, երիտասարդ կադրերի ներհոսքն ապահովելու ուղղությամբ»,- իր խոսքում նշեց Փաշինյանը։
Նշենք, որ գիտական մրցանակը կազմում է 300 հազար ԱՄՆ դոլար։ Մրցանակից 100 հազար ԱՄՆ դոլարի չափով միջոցները հաջորդող երկու տարիների ընթացքում օգտագործվելու են ՀՀ-ում աստղաֆիզիկայի, ինչպես նաև դրան հարակից ֆիզիկայի և մաթեմատիկայի բնագավառների հետագա զարգացման համար։
Մրցանակը տրվում է աշխարհի ականավոր գիտնականներին՝ աստղաֆիզիկայի և նրան հարակից ֆիզիկայի և մաթեմատիկայի ասպարեզում ստացված կարևորագույն գիտական արդյունքների համար՝ ամեն երկու տարին մեկ անգամ։
Մինչև 2018 թվականի ապրիլը ստացվել է 14 տարբեր առաջարկ-ներկայացում՝ գիտությունների ակադեմիաների և այլ խոշոր գիտական կենտրոնների կողմից։
Այս տարի գիտնականների խումբը մրցանակի է արժանացել «Զանգվածեղ կրկնակի աստղերի, հատկապես ռելատիվիստական կրկնակիների և գրավատացիոն ալիքների աղբյուրների ձևավորման ոլորտում» առաջնային ուսումնասիրությունների համար։
Հարակից հրապարակումներ`
- Բյուրականը միջազգային գիտաժողովներ անցկացրած տասը խոշոր բնակավայրերի ցանկում է. Արեգ Միքայելյան
- Վիկտոր Համբարձումյանի ծննդյան և Հայաստանում աստղագիտության օրն է
- Հայաստանը պետք է դառնա ֆիզիկայով զբաղվող հզոր երկիր՝ բիոֆիզիկայից մինչև աստղագիտություն. ՀՀ նախագահ
- ԳԱԱ-ում ամփոփվեց աստղագիտական տարին
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Հակակոռուպցիոն դատարանում ընթանում է ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի գործով նիստը