Մերկելը կանցլերի լիազորությունները կկատարի մինչև 2021 թվականը
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը վստահեցրել է, որ կմնա կառավարության ղեկավարի պաշտոնում մինչև ընթացիկ օրենսդրական ժամկետի ավարտը` մինչև 2021 թվականը։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ այդ մասին հայտարարել է նա լրագրողների հետ հանդիպմանը։
«Ես բացահայտել եմ իմ պլանները, ես ասել եմ, որ պատրաստ եմ մնալ կանցլերի պաշտոնում մինչև 2021 թվականը»,- նշել է նա։
2018-ին նա հրաժարվել էր առաջադրել իր թեկնածությունը Քրիստոնեա-դեմոկրատական միության նախագահի ընտրություններում, որոնք անկացվել էին անցած տարվա դեկտեմբերի 7-ին, բայց հայտարարել էր, որ մտադիր է շարունակել պաշտոնավարել մինչև ժամկետի ավարտը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին