Մերկելը 2021 թվականին չի հավակնելու կանցլերի պաշտոնին
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Reuters-ի հետ զրույցում պատմել է, թե ինչ է մտադիր անել ներկայիս պաշտոնից հեռանալուց հետո։
«Սա իմ չորրորդ և վերջին պաշտոնավարման ժամկետն է՝ որպես Գերմանիայի կանցլեր»,- «Լենտա.ռու»-ի փոխանցմամբ՝ Բեռլինում մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Մերկելը։
Նա պարզաբանել է, որ 2021 թվականին կամ եթե վաղաժամկետ քվեարկություն պահանջվի կառավարության ղեկավարի պաշտոնի համար, նա իր թեկնածությունը չի առաջադրի։
Մերկելը նաև նշել է, որ մտադիր չէ հեռանալուց հետո խորհրդարանական դառնալ կամ «որևէ քաղաքական պաշտոն զբաղեցնել»:
Կանցրելը հաստատել է, որ նա այլևս չի պատրաստվում առաջադրվել նաև Քրիստոնեա-Դեմոկրատական միություն կուսակցության առաջնորդի պաշտոնում։
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ