Կարեն Խաչանովը պարտվել է մեկնարկում
Աշխարհի թիվ 11 ռակետ, Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովն անհաջողության է մատնվել Ռոտերդամի մրցաշարի մեկնարկում: 1 ժամ, 39 րոպե տևած պայքարում նա 6:3, 3:6, 2:6 հաշվով զիջել է համաշխարհային դասակարգման աղյուսակի 211-րդ հորիզոնականում գտնվող հոլանդացի Տալոն Գրիկսպորին:
Սա թենիսիստների միջև կայացած առաջին պաշտոնական հանդիպումն էր: Հոլանդիայի ներկայացուցիչը շարունակում է պայքարը: Ռոտերդամի մրցաշարի երկրորդ շրջանում նա ուժերը կչափի կամ ֆրանսիացի Ժո-Վիլֆրիդ Ցոնգայի, կամ իսպանացի Թոմաս ֆաբիանոյի հետ: