Կոռուպցիոն սկանդալ ռուսական «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղում
«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» միջազգային ասոցիացիայի նախագահ և ակումբի գիտակ Ալեքսանդր Դրուզը պատասխանել է «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» ծրագրի գլխավոր խմբագիր Իլյա Բերի՝ նախօրեին արած այն սկանդալային մեղադրանքին, որով նա Դրուզին մեղադրել է խարդախության ու կոռուպցիայի մեջ։ Այս մասին տեղեկանում ենք kommersant-ից։
Դրուզն РБК-ին տված հարցազրույցում ասել է, որ հակառակն է եղել, Բերն է իրեն գործարք առաջարկել։
Բերն իր LiveJournal-ում պատմել էր, որ հաղորդման նկարահանումից առաջ, որը «Առաջին ալիքի» եթեր է դուրս եկել 2018թ․-ի դեկտեմբերին, Ալեքսանդր Դրուզն իրեն խնդրել է բացահայտել հարցերն ու առաջարկել նախատեսվող շահույթը՝ 3մլն ռուբլի, կիսել։
«Բերի ձայնագրություններում իմ ձայնն է, ես այն չեմ թաքցնի, սակայն Իլյա Բերի պատմությունն ամբողջությամբ հակառակն է։ Հենց նա է ինձ առաջարկել բացահայտել հարցերի բովանդակությունը, որի դիմաց ես պետք է նրան տայի հաղթած գումարից»,-ասել է Դրուզը՝ հավելելով, որ ուղղակի «հիացած է Բերի անպատկառությամբ»։
Դրուզի խոսքերով, իրավիճակի մասին ինքը տեղեկացրել է «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»-ի մեկ այլ գիտակի՝ Վիկտոր Սիդնևին, ու իրենք որոշել են սպասել, թե ինչ կլինի հետո։ Երբ Իլյա Բերը թելադրել է հարցերն ու պատասխանները, Դրուզն ու Սիդնևը որոշել են, որ եթե հաղորդմանը հնչեն այդ հարցերը, ապա իրենք խաղը կհասցնեն մինչև 15-րդ հարցի, սակայն չեն հաղթի, իսկ այնուհետ տեղի ունեցածի մասին կհայտնեն «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» ծրագրի ղեկավարությանը։
«Սակայն ամեն ինչ ավելի բարդ դարձավ․ վերջին 5 հարցերը չհամընկան։ Մենք ուղղակի խաղում էինք ու հաղթում։ Վերջին հարցին, ինչպես և Սիդնևի հետ պայմանավորվել էինք, չտվեցինք ճիշտ պատասխան, չնայած երբ հարցը հնչեց, ես հասկացա, որ մեզ հայտնի է ճիշտ պատասխանը։ Հետ նայելով, ես հասկանում եմ, թե ինչպիսի հիմար ձևով ես վարվեցի։ Ցավում եմ, որ այսպես ստացվեց»,-ասել է Դրուզը։
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ