Սարկոզին գերազանցել է Մակրոնին
Ֆրանսիայում հարցում է անցկացվել, որպեսզի պարզեն նախագահների վարկանիշը, այդ թվում ներկայիս առաջնորդ Էմանուել Մակրոնի։ Գազետա.ռու կայքը, հղում անելով Le Figaro-ին, գրում է, որ ուսումնասիրությունը կատարել է Ifop-Fiducial-ը։
Հարցման համաձայն, հարցվածների 73 տոկոսը դրական են վերաբերում երկրի էկոլոգիայի նախկին նախագահ Նիկոլյա Յուլոյին։ 56 տոկոս հավաքել է նախկին վարչապետ Ալեն Ժյուպեն։ Ամենահայտնի նախարարը ԱԳՆ ղեկավար Ժան-Իվ Լե Դրիանն է (49 տոկոս)։ Մակրոնին դրական են ընկալում ֆրանսիացիների միայն 36 տոկոսը։ Նրա վարկանիշն ավելի ցածր է, քան Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզիինը՝ 42 տոկոս։
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ