Աշոտյանը վիրավորանք է համարում իրենց Փաշինյանի ու նրա թիմի հետ համեմատելը
ՀՀԿ ԳՄ անդամ Արմեն Աշոտյանը մի քանի օր հետևել է ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկումներին։ Ֆեյսբուքյան իր էջում նա անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի եզրափակիչ ելույթին։
«Ցավալի է, որ Նիկոլ Փաշինյանն իր քաղաքական ինքնությունը շարունակում է կառուցել՝ կախվելով Սերժ Սարգսյանի քաղաքական կապիտալից:
Այո, երբեք չփորձեք մեզ համեմատել Նիկոլ Փաշինյանի և իր թիմի հետ: Դա վիրավորանք է մեզ համար:
Էլի դատարկ մեղադրանքներ, որոնց մասին այս 10 ամսվա ընթացքում, գործի դնելով ողջ ռեպրեսիվ պետական ապարատը, այդպես էլ որևէ փաստական ապացույց չկա:
Նույն Եվրոպական Միության հետ համաձայնագրի իրականացման լճացած վիճակը, առ այսօր ոչ միայն կոնկերտ գործողությունների, այլ անգամ ճանապարհային քարտեզի բացակայությունը Փաշինյանի խոսքերի և գործերի միջև առկա, Մեծ Կանյոնի չափ խորը անդունդի մասին վկայությունն է:
Ցավում եմ իմ երկրի Ազգային Ժողովի հեղինակության համար, որտեղ կառավարոթյան ղեկավարը թույլ է տալիս իրեն նման տոնով և ոճով խոսել պատգամավորների հետ և ընդդիմախոսների մասին:
Այս իշխանությունները ունակ չեն հանդուրժել անգամ այն մեղմ քննադատությունը, որ հնչեց իրենց հասցեին Ազգային Ժողովի դահլիճում:
Ի մի բերելով այս քննարկումները և կառավարության ծրագրի քվեարկությունը՝ փաստենք, որ մոտակա տարիներին Հայսատանում շարունակելու է լավանալ միայն Նիկոլ Փաշինյանի շրջապատի կյանքը, իսկ ժողովրդին մնում է ապավինել"եղունգ ունես՝ գլուխդ քորիր" սկզբունքին:
Հ.Գ. Եվ վերջում մի վատ լուր Նիկոլ Փաշինյանի համար՝ Դուք Աշոտյանից չեք պրծել և չեք պրծնելու: Հանգիստ նստեք տեղներդ»,-գրել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Ազգային ժողովն ընդունեց կառավարութան ծրագիրը
- ԼՀԿ-ն և ԲՀԿ-ն դեմ կքվեարկեն կառավարության ծրագրին
- Եթե մեր մոտեցումները ընդունելի չլինեն, ԲՀԿ-ն դեմ կքվեարկի կառավարության ծրագրին. Էնֆիաջյան
- «Բլա-բլա, լոլո, կատարյալ դեմագոգիա». Հրանտ Բագրատյանի դիտարկումները կառավարության ծրագրի մասին
- Զոհրաբյանը պարզել է՝ կառավարության ծրագրում ամեն ինչ կախված է քաղաքացու գենետիկ կոդից
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ