Մոդել Կիրա Մայերի՝ ոստիկանական համազգեստով «մերկ կատակը»
Ռուս մոդել Կիրա Մայերը, ով ոստիկանական համազգեստով անցորդներին ցուցադրել է կուրծքը, Մոսկվայում բերման է ենթարկվել։ Նրան տարել են ոստիկանական բաժանմունք, նրա նկատմամբ կազմվել է վարչական արձանագրություն։ Լենտա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել են իրավապահ մարմիններից։ Մինչ այդ մոդելը ներողություն է խնդրել կատակի համար և ասել, որ չէր ցանկանցել վիրավորել ոստիկաններին։
«Կոստյումները դիմակահանդեսային էին, այդ ամեն ինչը կատակ էր»,- ասել է նա։
Մայերն ու իր ծանոթները հագել էին ՆԳՆ աշխատակիցների հագուստ և դուրս եկել Մոսկվայի փողոցներ։ Աղջիկը մոտեցել է անցորդներին, հարց տվել և բացել կուրծքը։ Կատակին ականատես են եղել երեք անչափահաս։
24-ամյա մոդել Կիրա Մայերը հայտնի է Ինսթագրամում։ Նրան արդեն մեղադրանք առաջադրվել էր ոստիկանին ծեծելու և ճանապարհատրանսպորտային վթարի վայրից հեռանալու համար։
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ