Նախագահ Սարգսյանը հանդիպել է Լատվիայի նախագահի հետ
Աշխատանքային այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Լատվիայի Հանրապետության նախագահ Ռայմոնդս Վեյոնիսի հետ։
ՀՀ նախագահի աշխատակազմից հայտնում են, որ նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել երկու երկրների ավանդական բարեկամական հարաբերությունները՝ ընդգծելով, որ կա համագործակցությունը խորացնելու մեծ ներուժ։ Հայաստան-Լատվիա համագործակցությունը հատկապես կարևորվել է Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների համատեքստում. նախագահ Սարգսյանն առաջնային է դիտարկել ԵՄ անդամների կողմից Եվրամիության հետ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացումը։
Նախագահ Սարգսյանը որոշ ոլորտների բարեփոխումների լատվիական փորձը օգտակար և ուսանելի է համարել Հայաստանի համար: Իր հերթին նախագահ Վեյոնիսն ասել է, որ պատրաստ են իրենց գիտելիքներն ու փորձառությունը կիսել հայ գործընկերների հետ։
Նշելով, որ երկու երկրները կարող են հաջողությամբ համագործակցել կրթության, գիտության, բարձր տեխնոլոգիաների ու հեռահաղորդակցության ոլորտներում՝ նախագահ Սարգսյանն ասել է. «Մենք կարող ենք միմյանց օգնել և միմյանցից սովորել»։
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Սարգսյանը մասնակցել է Մյունխենի անվտանգության համաժողովի բացման պաշտոնական արարողությանը
- Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է շատ վտանգավոր լինել, եթե ճիշտ չկառավարվի. Արմեն Սարգսյան
- Արմեն Սարգսյանը Հայդելբերգի քաղաքապետին հրավիրել է այցելել Հայաստան
- Նախագահ Արմեն Սարգսյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին