Պոմպեոն հայտնել է ԱՄՆ-ի փորձերի մասին և խանգարել Իրանի ատոմային ծրագրին
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն չի ժխտել, որ ԱՄՆ-ն ունի իրանական հակահրթիռային համակարգի խափանման ծրագիր, սակայն միևնույն ժամանակ չի հաստատել դրա առկայությունը: Այս մասին տեղեկանում ենք «Գազետա»-ից։
Եթերում Պոմպեոյին հարց են ուղղել, թե արդյոք կա Իրանին զսպելու նման ծրագիր, որի գոյության մասին լրատվամիջոցները գրում են, ինչին նա պատասխանել է. «Անկասկած, Ամերիկան օգտագործում է իր բոլոր լծակները, որպեսզի սահմանափակի Իրանի հակահրթիռային ծրագրի ստեղծման կարողությունը»:
Նրա խոսքերով, Միացյալ Նահանգներն Իրանի նկատմամբ իր գործունեությունն իրականացնում է «ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի օրհնությամբ»:
Ավելի վաղ Պոմպեոն հայտարարել էր, որ Աամերիկյան կողմ է Իրանի նկատմամբ պատժամիջոցների խստացմանը և նրա վրա ճնշման ավելացմանը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին