Ֆրանսիայի դպրոցներում «հայրիկին» ու «մայրիկին» կարող է փոխարինեն «ծնող 1-ն» ու «ծնող 2-ը»
Ֆրանսիայի դպրոցների պաշտոնական փաստաթղթերում երեխաների խնամակալները հնարավոր է այլևս չկարողանան գրել «հայր» կամ «մայր», այլ «ծնող 1» և «ծնող 2»։ Այս մասին տեղեկանում ենք euronews-ից։
Այս փոփոխությունը կրթական նախագծի նոր փոփոխությունների մի մասն է, որը, նախագծի կողմնակիցները նշում են, նպատակ ունի վերջ դնել միասեռական ծնողների նկատմամբ խտրականությանը։
Երեքշաբթի օրը այս նախագիծը հաստատվել է Ֆրանսիայի պատգամավորների կողմից Ազգային ժողովում, սակայն այն կարող է մերժվել Սենատի կողմից, սակայն այն կարող է կրկին վերադառնալ Ազգային ժողով՝ վերջնական ընթերցման համար։
Նախագծում այս փոփոխության հեղինակը Մակրոնի «La Republique En Marche!» կուսակցության պատգամավոր Վալերի Պետին է։
Նախագծի ընդդիմախոսները այս փոփոխությունն «անմարդկային» են համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ